«Լաչինի միջանցքը ՊՊԾ գունդ չէ, և վե՛րջ»․ Արցախին հաց բերող չկա՞
Երբ «Սասնա ծռեր» ինքնահռչակ հանցավոր խումբը 2016–ին գրավեց ՊՊԾ գունդը, դա հիմնավորեց Արցախը փրկելու ցանկությամբ։
Արևմտաթուրքական ուղղվածության «ծռիստները» հայտարարում էին, որ դեմ են «Լավրովի պլան» կոչվածին ու, իբր, դրա համար են ՊՊԾ գունդը գրավել, որ կանխեն ազատագրված տարածքների հանձնումը։ «Ծռիստները» նաև ասում էին, որ եթե իրենց թույլ տան, ապա իրենք հետ կբերեն 2016–ի քառօրյա պատերազմում կորցրած 800 հեկտարը։ Քամակներն էին ճղում, թե բա՝ Արաքսից մինչև Քուռ։ Կյանքը ցուց տվեց, որ ամեն ինչ բլեֆ է։ Սրանք բոլորը տարբեր ձևերով սպասարկում են թուրք–ադրբեջանական ծրագրերն ու օգտագործվում ռուսների դեմ։
Նիկոլը եկավ իշխանության, պատերազմ ու պարտություն բերեց, հանձնեց հսկայական տարածքներ, ոչնչացրեց Արցախի պետականությունը, բայց ծռիստներն այդ ընթացքում պիկապներ էին փնտրում ֆեյսբուքներում։ Փնտրեցին այնքան, մինչև Նիկոլն ամեն ինչ հանձնեց պրծավ։
Հիմա «ծռիստները» պահանջում են ռուսների հեռացումը և Պուտինի հրաժարականը։ Երևի այն բանի համար, որ թույլ չտվեցին Նիկոլին մինչև վերջ հանձնել Արցախը։
Ահա այսպիսի «ռազմահայրենասերներ» են ծովից ծով Հայաստան պահանջող, բայց իրականում թուրքական գիծն առաջ մղող «ծռիստները»։
Ի դեպ, ՊՊԾ գնդի գրավման հետ կապված մի ուշագրավ պատմություն կա։ Ահաբեկիչները 10 օր շրջափակման մեջ էին։ Ոստիկանությունը փակել էր մուտքն ու ելքը։ Եթե հիշում եք, կար մեկն, ով իր անձնական «դռանդուլետով» ճեղքել էր ոստիկանական պատնեշը և սնունդ տարել «ծռիստներին»։ Հետագայում այդ մարդը ստացավ «Հաց բերող» մականունը։ Մահից հետո նրան սրբադասեցին, նույնիսկ ուզում էին արձանը կանգնեցնել։ «Հաց բերողի» վերջին օրերի «վկաները» վերածվել էին առաքյալների։ Կեղծ հայրենասիրության ու բարեպաշտության շոուներ էին հրամցվում։
Բան չունենք ասելու, «Հաց բերողը», ամենայն հավանականությամբ, անկեղծ մղումով էր ճեղքում ոստիկանական պատնեշն ու հաց հասցնում 10 օր ՊՊԾ գնդում բանկոմատ թալանողներին։ «Հաց բերողը» հաստատ չգիտեր, թե ինչ են իրականում իրենցից ներկայացնում «ծռիստները», չգիտեր, որ դրանք, իբր, Արցախի համար ոստիկաններ սպանելով գրավել էին ՊՊԾ գունդը, բայց ծպտուն չէին հանելու և անուղղակիորեն աջակցելու էին Նիկոլին, որն Արցախը ճանաչում է ադրբեջանական։ Նիկոլենք, «ծռիստները», թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները մեկ միասնական կարգախոս ունեն՝ «Լաչինի միջանցքը ՊՊԾ գունդ չէ, և վե՛րջ»։
«Հաց բերողը» չգիտեր շատ բաներ, բայց հիմա հո լիքը մարդ գիտի, որ Արցախը մոտ մեկ ամիս է, ինչ շրջափակված է, սնունդը, դեղորայքը վերջանում են, այնտեղ հումանիտար ճգնաժամ է։ Լիքը մարդ գիտի, բայց «ծռիստները» ՊՊԾ գունդ չեն գրավում, չկա մեկն ով ինքնազոհաբար կփորձի ճեղքել ադրբեջանցի «բնապահպանների» հանցավոր շղթան ու խորհրդանշական ձևով հաց կհասցնի 120 հազար արցախցու։
Հիմա Արցախին «հաց բերող» չկա, քանզի Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հռչակել է Արցախն ադրբեջանական։ Չկա, քանզի մասնագիտությամբ «հայրենասերներին» ամենևին էլ Արցախը չի հետաքրքրում։
Արցախին հաց պետք է հասցնի մեր պետությունը, բայց Նիկոլը լրիվ այլ խնդիր է լուծում։ Ինչ վերաբերում է մյուսներին ու Հայաստանի, Արցախի ամբողջ քաղաքական դաշտի վարքագծին, ապա սա արդեն առանձին խոսակցության, շատ ծանր խոսակցության թեմա է։

Կորյուն Մանուկյան