ԱՄՆ–ը Թուրքիային է վերադարձրել «Ուժասպառ Հերակլես» արձանի կեսը
20 տարի տևած բանակցություններից հետո ԱՄՆ–ի Մասաչուսեթս նահանգում գտնվող Կերպարվեստի բոստոնյան թանգարանը Թուրքիային է վերադարձրել «Ուժասպառ Հերակլես» մարմարյա արձանի վերին հատվածը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Արձանի վերին հատվածը Թուրքիա է հասցվել նույն ինքնաթիռով, որտեղ գտնվել է նաև անձամբ Էրդողանը։
Կերպարվեստի բոստոնյան թանգարանն իր այս քայլն անվանել է բարի կամքի դրսևորում։
Թուրքական կողմը բազմիցս է հայտարարել, որ Միջերկրական ծովի ափամերձ Պերգե բնակավայրում ընթացող պեղումների վայրից արձանը 1980թ. գողացել են։ Թուրքական Անթալիա հանգստավայրից ոչ հեռու գտնվում են հին հունական քաղաքի ավերակները։ Արձանի ստորին հատվածը 1980թ. հայտնաբերվել է Պերգեում և այժմ պահվում է Անթալիայի թանգարանում (Բոստոնյան թանգարանում գտնվող ստորին հատվածի լուսանկարի հետ միասին), իսկ վերին հատվածը, ըստ թուրքական կողմի, անօրինական ճանապարհով դուրս է տարվել ԱՄՆ։
«Ուժասպառ Հերակլեսը» 1,5 մետր բարձրություն ունի։ Այն համարվում է 1900 տարեկան։ Արձանը պատկերում է հյուծված Հերակլեսին՝ հենված իր մահակին, որի վրա էլ գցված է նեմեյան առյուծի մորթին։ Սա անտիկ դարաշրջանի առավել հայտնի քանդակներից մեկն է։ Արձանը հայտնի է եղել հռոմեացիների շրջանում, նրա պատճենները զարդարել են հին հռոմեական հնադարյան շատ պալատներ և մարզադահլիճներ։
Էրդողանն ասել է, թե Թուրքիան արդեն հետ է վերադարձրել ավելի քան 4000 տարբեր գտածոներ, որոնք 2002թ. սկսած անօրինական ճանապարհով դուրս էին բերվել այդ երկրից։

7or.am