Քաղաքական

04.01.2023 14:08

Անկարային ու Բաքվին մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ. Քալըն

Անկարային ու Բաքվին մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ. Քալըն

Հնարավոր է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջիկա շաբաթների ընթացքում Թուրքիա այցելի։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Նման այց նախապատրաստվում էր, որոշ պատճառներով այն հետաձգվել է։ Այժմ արարողակարգային ծառայությունները բանակցում են, կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այցը կկայանա, կոնկրետ օր դեռ չկա»,–NTV հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Քալընը։

Նրա խոսքով` Անկարան մտահոգված է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, տեսնում է պաշտոնական Թեհրանի վճռականությունն այդ առումով։

«Մեզ ևս, ինչպես և Բաքվին, մտահոգում են իրանական կողմի որոշ հայտարարություններ։ Այդ առիթով եռակողմ բանակցությունների անցկացումը կարող էր կարգավորել բոլոր այդ պահերը»,–ասել է Քալընը։

Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր, որ Իրանն արձագանքելու է տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։