Մեկնաբանություն

04.01.2023 11:16


Ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին 2023-ին, եթե․․․

Ի՞նչ է սպասվում Հայաստանին ու Արցախին 2023-ին, եթե․․․

Եթե կարճ, ապա՝ կատաստրոֆա։

Հիմա մի փոքր մանրամասն։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության և իրականացնում իր «անտի_երկիր_նաիրի» ծրագիրը, ապա կործանվելու են ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը։

Ո՞րն է «անտի_երկիր_նաիրի» ծրագրի էությունը։ Դա ՀՀ անկախության հռչակագրի ու 88–ի շարժման մերժումն է։ Նիկոլը համարում է, որ սխալ է եղել 88–ի շարժումը, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։ Նիկոլը Ղարաբաղը համարում է ֆիքցիա և ուղեղի մորմոք։

Ինքն առաջարկում է «Ղարաբաղը հանձնել, որ 29.800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանը պահել» բանաձևը։ Դա է պատճառը, որ Ղարաբաղի շրջափակումը չի համարում ողբերգություն։ Ասում է՝ ռուսներին է պետք, թող իրենք էլ պահեն ու բացեն Լաչինի միջանցքը։ Ասում է նաև՝ եթե ղարաբաղցիներն ուզում են իրենց հողի վրա ապրել, ապա թող լեզու գտնեն Ալիևի հետ, քանզի Ղարաբաղն ադրբեջանական է։

Նիկոլինը դավաճանական վարքագիծ է։ Նա իր այդ վարքագծի անունը դրել է «իրատեսություն»։ Ինքը հայաստանցու շահը հակադրում է ղարաբաղցու շահի հետ և առաջարկում ղարաբաղցուն զոհաբերել հանուն հայաստանցու։ Նիկոլի այս մոտեցումը դուր է գալիս միջին վիճակագրական հայաստանցի դիշովկային ու բոմժին, բայց Նիկոլի այդ քաղաքականության առաջին զոհն այդ դիշովկան ու բոմժն են դառնալու։

Արցախը հանձնելու նիկոլական քաղաքականության հիմքում թուրք–ադրբեջանական տանդեմի ախորժակը բավարարելն է՝ հանուն սեփական իշխանության ու կաշվի։ Եթե այդ քաղաքականությունը կյանքի կոչվի, ապա Արցախի անկումից հետո գալու է Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզերի անկումը, ապա կորցնելու ենք Սևանն ու վերջում կապիտուլացվենք Երևանում։ Այդ ընթացքում Նիկոլը կպնդի, որ 29.800 քառակուսի կիլոմետրը իր համար կարմիր գիծ է ու բոլոր կորուստների համար կմեղադրի Ռուսաստանին, ՀԱՊԿ–ին։ Ըստ Նիկոլի՝ ֆիքցիա է նաև Հայաստանի Հանրապետությունը, պարզապես ինքն այդ մասին դեռ չի հայտարարել․ հիմա 29.800–անոց «հայրենասիրության» փուլ է։

Թուրքիայի ու Ադրբեջանի ախորժակը չի հագենալու։ Նրանք Նիկոլի պես մեկին գտել են ու քամելու են մինչև վերջ։ Նիկոլը հանձնելուն զուգահեռ գռեհիկաբար կրկին հիշելու է Թումանյանին ու Չարենցին՝ արդարացնելու համար իր դավաճանական ծրագիրը։ Վերջում Նիկոլը (եթե կարողանա փախչել ու ողջ մնալ) կխոսի այն մասին, որ հայերը դարերով պետություն չեն ունեցել, որ պետություն կորցնելը հայկական բնավորություն է, և որ միայն իրեն պետք չէ մեղադրել։ Այդ փուլում նա կսկսի մեջբերումներ անել Խորենացու «Ողբից», որպեսզի արդարացնի իր սրիկայությունները։ Կգտնվի՞ այդ փուլում «Սողոմոն Թեհլերյան», արդեն հետաքրքիր չէ, քանզի պետականության կորստից հետո ու՞մ է պետք է «Թեհլերյանը»։

Ամփոփենք․ այս տարի կատաստրոֆա է սպասվում։ Լինելու է պատերազմ, աղետ, ավերածություններ, որոնք մեր գլխին բերում է Նիկոլ Փաշինյանը։ Սպասվող պատերազմի հետևանքները շատ ավելի սարսափելի են լինելու մեզ համար, քան 44 օրում ունեցանք։

Ու որպեսզի այս ամենը տեղի չունենա, պետք է Նիկոլին օր առաջ վռնդել իշխանությունից։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը