Կարծիք

04.01.2023 09:09


Արցախը չի հանձնվում՝ «Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց» կարգախոսով

Արցախը չի հանձնվում՝ «Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց» կարգախոսով

Հայտնի է, որ ամեն ազգի, ժողովրդի բնավորության գծերը, ապրելակերպը, նաև հոգեբանությունը, որպես կանոն, արտահայտվում են նրանց առածներում և ասացվածքներում։

Այսպես, կարծում եմ հայ ժողովրդին հիմնական բնորոշող հատկությունն արտահայտված է «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» ասացվածքում։ Եվ իմ համոզմամբ, հենց այդ հոգեբանությունն է եղել մեր բոլոր դժբախտությունների պատճառը։

Այսօր, արդեն 23 օր շրջափակման մեջ է հերոսական Արցախը։ Խանութներում սպառվել և սպառվում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ սնունդ, դեղորայք։ Ըստ ավանդական հայկական սովորության, արցախցիները պետք է վաղուց արտագաղթեին` հետևելով «Որտեղ հաց, էնտեղ՝ կաց» ազգային «փիլիսոփայությանը»։ Բայց ոչ՝ Արցախը չի հանձնվում և արցախցիների համար կարգախոսը հետևյալն է․ «Որտեղ հայրենիք, այնտեղ՝ կաց»։ Այո՛, հազարամյակներ արցախցին ապրել, արարել է իր հայրենիքում և այսօր էլ ապացուցում է իր համառությունն ու հայրենիքին նվիրվածությունը։ Եվ մենք` հայաստանցիներս, պետք է օրինակ վերցնենք հայ ժողովրդի հերոսական հատված արցախցիներից և, իհարկե, սատար կանգնենք նրանց․․․ առաջին հերթին քշելով դավաճան իշխանությանը, բացելով ոչ միայն Բերձորի, այլև Քարվաճառի ճանապարհները, Շուշիի վրա ծածանենք եռագույնը և ճանաչենք Արցախը

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը