Մեկնաբանություն

02.01.2023 14:38


Փաշինյանի և Ալիևի ամանորյա համատեղ ուղերձը

Փաշինյանի և Ալիևի ամանորյա համատեղ ուղերձը

Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Նոր տարվա ուղերձները փոխլրացնող էին։ Այդ ուղերձներում ընդհանուրը «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսն էր։

Երկուսն էլ իրենց լսարաններին փոխանցում էին, որ Ղարաբաղն ադրբեջանական է, և որ Հայաստանը դա ընդունում է։

«Անցյալ տարի Ադրբեջանի ժողովրդին ուղղված իմ ամանորյա ուղերձում ես վստահություն էի հայտնել, որ 2022 թվականը մեր երկրի համար հաջող տարի է լինելու։ ․․․ Այս տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,հայտարարել է Ալիևը։

«Տարածքային ամբողջականության տակ» Ալիևը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նիկոլ Փաշինյանն էլ։ Դա է պատճառը, որ «ժողվարչապետն» իր ամանորյա ուղերձում խոսեց 29.800 քառակուսի կիլոմետրից ու շատ հպանցիկ հիշեց շրջափակված Արցախի մասին։

Նիկոլի ամանորյա ուղերձի մեխն այն էր, որ Ղարաբաղը պետք է հանձնել, որ Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրը պահել։ Իր այդ դավաճանական ծրագրին «լեգիտիմություն» հաղորդելու համար նա «տղա էր բերել»՝ ի դեմս Չարենցի ու Թումանյանի։ Նա վերջիններիս է ուզում հանցակից դարձնել և արդարացնել իր դավաճանությունը։ Այսինքն՝ Նիկոլի փչացնող տեսակը հասավ Չարենցին ու Թումանյանին։

Նիկոլի իրական ծրագիրը 29.800–ը չէ։ Իրական ծրագիրն իր կաշին է։ Նախկինում իր կաշվի փրկությունը պահանջում էր գոռալ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Հիմա այդ կաշին պահանջում է գոռալ «29.800–ը Հայաստան է, և վե՛րջ», ինչը նշանակում է, որ վտանգված է Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես Արցախը վտանգվեց «Արցախը Հայաստան է, և վե՛րջից» հետո։

Նիկոլը հիմա ինքնիշխանիստ է ներկայանում ու ասում, որ 29.800–ը կարմիր գիծ է։ Բա եթե կարմիր գիծ է, ապա ի՞նչ է անում Նիկոլի կառավարությունը, երբ այդ կարմիր գծից թշնամին անցել է 150 քառակուսի կիլոմետրի չափ։ Ոչի՛նչ։

Նիկոլն այս ամենի համար մեղադրում է Ռուսաստանին ու ՀԱՊԿ–ին։ Դա նշանակում է, որ եթե թշնամին Երևան մտնի, ապա Նիկոլի կարմիր գիծը լինելու է միայն մեղադրանքը, այն էլ՝ Ռուսաստանի, այլ ոչ թե թշնամու հասցեին։

Ադրբեջանը Թուրքիայի «պասով» փակել է Լաչինի միջանցքը, բայց Նիկոլը որևէ քննադատական խոսք չի հնչեցնում Թուրքիայի հասցեին։ Փոխարենը նա մեղադրում է ռուսներին՝ այդ առումով էլ սինքրոն աշխատելով Ադրբեջանի հետ։

Մի խոսքով, ամեն ինչ բացահայտ է մեզանում։ Նիկոլին պետք է վռնդել, և վե՛րջ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը