Քաղաքական

01.01.2023 15:15


Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները. ՌԴ ՊՆ

Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունները. ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

«Միջազգային ռազմական համագործակցության շրջանակում 2023 թվականին նախատեսվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ցամաքային զորքերի և օտարերկրյա պետությունների ազգային բանակների ստորաբաժանումների հետ։

Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,-ասվումէ կայքում։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2023 թվականին Ռուսաստանի տարբեր ռազմական շրջանների ուսումնավարժարաններում նախատեսվում է անցկացնել ութ երկկողմանի զորավարժություն՝ մի շարք պետությունների հետ։

Զորավարժությունների ընթացքում կքննարկվեն ռազմական գործողությունների համատեղ պլանավորման հարցեր, շտաբներիի ներկայացուցիչների և մասնակից երկրների ցամաքային զորքերի ստորաբաժանումների փոխգործակցության կարգը, ինչպես նաև պայմանական անօրինական զինված կազմավորումների վնասազերծման մարտավարական գործողություններ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը