Փաշինյանը չպետք է մտահոգություն արտահայտի, նա պետք է պատրաստվի դիմադրել Բաքվի սադրանքներին. արցախցի պատգամավոր
Արցախը ժամանակավորապես դադարեցնելով Կաշենի հանքավայրի գործունեությունը փորձում է պայթեցնել այն փուչիկը, որը ստեղծել է Ադրբեջանը բնապահպանական խնդրի անվան տակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
«Մենք բնապահպանական անվտանգության համակարգը բարձր ենք գնահատում և պատրաստ ենք մոինիտորինգի: Բայց եթե ադրբեջանցիների պահանջը այդ էկոլոգիական անվտանգությունն է, նրանք պարտավոր են տարածաշրջանի համար պահանջել մոնիտորինգ, որովհետև ունենք Դադիվանքի վերևի հատվածում սնդիկի հանք, որը չգիտենք՝ ինչ վիճակում է, ունենք Շուշիում թունելներ փորելու հետևանքով ջրի աղտոտման խնդիր: Բայց չգիտես ինչու իրենց միակ պահանջը Կաշենի հանքավայրն է: Դա հասկանալի է, որ փուչիկ է, և Արցախն այս քայլով փորձում է պայթեցնել այդ փուչիկը: Որ միջազգային հանրությունը տեսնի, որ արցախցիները պատրաստ են միջազգային մոնիտորինգային խումբ ընդունել և փարատել այն խնդիրները, որոնք ադրբեջանցիները փորձում են այդ լեզվով հասցնել միջազգային հանրությանը»,-ասաց նա:
Հարցին, թե ակնկալիքներ կա՞ն, որ միջազգային հանրությունը կարձագանքի Արցախի առաջարկին, Դավիթ Գալստյանը պատասխանեց, որ հենց Հայաստանի իշխանությունների կողմից գործնական քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ, որոնք չեն արվում:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս քայլերով Ադրբեջանը ռազմական սադրանքի է փորձում դիմել, նա նշեց. «Նիկոլ Փաշինյանը չպետք է մտահոգություն արտահայտի, նա պետք է պատրաստվի դիմադրել այդ բոլոր սադրանքներին: Բայց տեսնում ենք, որ միայն հայտարարությունների մակարդակում ասվում է, որ կա այսպիսի վտանգ: Չկան այն գործնական քայլերը, որոնք այդ վտանգները կչեզոքացնեն: Նիկոլ Փաշինյանն իր իշխանական խունտայով չի կատարում համապատասխան քայլեր՝ նման սադրանքները վնասազերծելու համար»: