Քաղաքական

30.12.2022 19:24

ՌԴ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ

ՌԴ-ն մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգություն է հայտնում, համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի համար Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության վերականգնման գործում առաջընթացի բացակայության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում։

«Ռուսական կողմը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել այս իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Ընդգծում ենք, որ հենց ՌԴ խաղաղապահներն են առանցքային ներդրում ունենում իրենց տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ինչը նշվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում։ Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք դիտարկում ենք որպես անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք զգալի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին»,-նշել է Զախարովան։

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին խստորեն պահպանել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթները:

«Նշում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն սույն փաստաթղթում նշված նպատակների համար: Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հարցի շուրջ։

Մենք կողմ ենք տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի համակողմանի իրականացմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և երկու երկրների հասարակական գործիչների, փորձագետների և խորհրդարանականների միջև շփումների հաստատմանը»,-եզրափակել է Զախարովան։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։