ԱԺ ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանին փոխարինող Էդգար Հակոբյանը, որի երդման արարողությունը ԱԺ-ում ծիծաղի և քննարկման առարկա դարձավ, պարզվում է ահագին մեծ կանխիկ գումար ունի։
Ըստ իր հայտարարագրում առկա տվյալների, Էդգար Հակոբյանը որևէ անշարժ գույք չունի, այլ ունի երկու տրանսպորտային միջոց։
Բացի այդ, պարոն Հակոբյանը հայտարարագրել է 4.5 մլն դրամի թանկարժեք զարդեր, ինչպես նաև 150.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար։
Թե որտեղից կամ ինչ ճանապարհով է Էդգար Հակոբյանի ձեռքում հայտնվել այդքան մեծ կանխիկ գումար, նշված չէ։
Հաշվի առնելով ՀՀ-ում ցածր աշխատավարձերը, հետաքրքիր է այսքան գումար ինչ ճանապարհով է ձեռք բերել ՔՊ-ական պատգամավորը։
Որտեղից ՔՊ-ական պատգամավորին 150000 ԱՄՆ դոլլար

Աղբյուրը՝ hraparak.am