«Ինքնիշխանության» վկաները․ քանի՞ տարով կդատվեն Նիկոլն ու ՔՊ-ականները
Քանի որ սրիկայության վերջին հանգրվանը հայրենասիրությունն է, ուստի նիկոլենք օրինագիծ են ներկայացրել, թե բա՝ ով ՀՀ ինքնիշխանության դեմ հանդես գա, մինչև 15 տարի դատելու ենք։
Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունը հուշում է, որ ինքը պատրաստվում է ստորագույն քայլերի գնալ ՀՀ ինքնիշխանության դեմ, քանզի նրա բոլոր ասածները հակառակ իմաստով են կատարվում։ Ասաց՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ու տվեց Արցախի պետականության վերջը։ Հիմա էլ ասում է՝ «29.800 քառակուսի կիլոմետրը Հայաստան է, և վե՛րջ»։ Դա նշանակում է, որ Հայաստանը սպառնալիքի տակ է։
Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է Նիկոլն «ինքնիշխանիստ» դարձել։ Պատասխանը հայտնի է՝ որպեսզի իր անձնական կաշին փրկի՝ թաքնվելով հայրենասիրական սոուսի մեջ։
Նիկոլն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց որպեսզի այդ դավաճանական քայլը մարսի, փորձում է ամեն ինչ բարդել Ռուսաստանի վրա։ Միֆը հետևյալն է՝ Ռուսաստանը փակել է Լաչինի միջանցքը, որպեսզի Հայաստանին ստիպի մտնել միութենական պետության մեջ ու տալ «Զանգեզուրի միջանցքը», դե Նիկոլն ու իր «ուսապարկերն» էլ, իբր, դիմադրում են։ Տողատակում այն միտքն է, որ պետք է Արցախը զիջել, որպեսզի ռուսների ձեռքից պրծնենք ու կարողանանք պահել ՀՀ ինքնիշխանությունը։ Ահա այսպես է ներդրվում հայաստանցի–ղարաբաղցի հակադրությունը, ահա այսպես են էշի տեղ դնում պողոսներին։
Ու քանի որ գողն առաջինն ու ամենաբարձրն է գոռում՝ «Բռնե՛ք գողին», նիկոլենք օրինագիծ են ներկայացնում ինքնիշխանության թեմայով։
Հարկ է ընդգծել, որ դա լավ օրինագիծ է։ Նիկոլենք նաև ա՛յդ օրինագծի շրջանակներում են դատվելու։ Այնպես որ 15 տարվա փոխարեն թող գրեն ցմահ։ Միայն կողջունենք։

Կորյուն Մանուկյան