Ռուսաստանը ցանկանում է Լաչինի միջանցքի շրջափակման հարցին տալ բանակցային լուծում, քանի որ այլ ռեսուրս չունի. Խրամչիխին
Լաչինի միջանցքի փակման 18-րդ օրը ՌԴ-ն շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը բարելավելու ուղղությամբ ռուս խաղաղապահ կոնտինգենտն աշխատում է ամենօրյա ռեժիմով: Իր ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց, որ հրապարակային քննադատությունները գործին չեն օգնում։ «Խաղաղապահներն ամեն ինչ անում են Լաչինի միջանցքում իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Մարիա Զախարովան։
«Որևէ մեկը կարո՞ղ է ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ավելի լա՞վ կլիներ առանց խաղաղապահների»,-նշել է նա։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, այդ ֆոնին հայ-ռուսական բարձրաստիճան դիվանագիտական «փոխհրաձգությանը»՝ ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանի Դաշնությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով բախվել է այն հանգամանքի հետ, որ չէր հաշվարկել իր ուժերն այս փուլում:
Ըստ նրա, 2020 թվականին տեղակայելով սահմանափակ թվով, սահմանափակ մանդատով խաղաղապահ առաքելություն, ռուսական կողմը չէր հաշվարկել, որ առանց մանդատի ինչ խնդիրներ կառաջանան, ու Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության ֆոնին ինչ իրավիճակի առջև կարող է կանգնել այս խաղաղապահ առաքելությունը:
«Ռուսաստանը ներկայումս ռազմական, քաղաքական ու դիվանագիտական ռեսուրսի խնդիր ունի: Սակայն ՌԴ ԱԳ նախարարության պատճառաբանությունը տեղին է՝ ինչ կլիներ, եթե չլինեին նաև այդ խաղաղապահները՝ այդ քննադատվող պահվածքով հանդերձ: Այնուամենայնիվ նրանք ինչ-որ դերակատարություն ունեն և ինչ-որ անվտանգային զգացողություն են հաղորդում տեղի ժողովրդին: Կան իրողություններ, որոնք ստիպում են Ռուսաստանին այսպես կամ այնպես արձագանքել իրավիճակներին: Ռուս խաղաղապահները չունեն հստակ մանդատ ոչ Ռուսաստանի մեղքով, դա կողմերի մեղքով է, Ռուսաստանն իր իսկ որոշմամբ եկել-հայտնվել է այս փակուղային իրավիճակում, և բոլոր քննադատություններն էլ ուղղվում են Ռուսաստանին, որը չափազանց տհաճ իրավիճակ է այն դեպքում, երբ խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը, դրա հագեցումը ռեսուրս է ենթադրում: Այո, դա նաև բխում է Ռուսաստանի շահերից, քանի որ դրանով ապահովում է Հարավային Կովկասում ռուսական ներկայություն, սակայն Ռուսաստանի համար այս փուլում դա նույնիսկ այդքան էլ էական ու կարևոր հարց չէ»,-ասաց նա:
Վերջինս խիստ անընդունելի է համարում մշտական ու միակողմանի բնույթ ունեցող դժգոհությունները, քննադատությունները՝ ուղղված Ռուսաստանի Դաշնությանը այն դեպքում, երբ դաշնակից ներկայացող երկիրը դաշնակցային ոչինչ չի անում:
«Դա չի վերաբերում միայն Հայաստանին, դա վերաբերում է Ռուսաստանի ՀԱՊԿ բոլոր գործընկեր երկրներին: Նրանցից քանի՞սն են աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի և մի շարք այլ հարցերում: Այդ պահանջները մշտապես միակողմանի են: Սա հաստատեց նաև Զախարովայի այսօրվա մեկնաբանությունները, որ ճնշումներ որևէ հարցով չկան: Սա Ռուսաստանի բարդ հետսովետական ժառանգությունն է, որը ռուս ժողովուրդը՝ գոնե մեծամասնությունը, համարում է ավելորդ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա Խրամչիխինն ասաց, որ Ռուսաստանը ցանկանում է Լաչինի միջանցքի շրջափակման հարցին տալ բանակցային լուծում, քանի որ այլ ռեսուրս ՌԴ-ն չունի այդ հարցը լուծելու համար:
«Ինչո՞ւ չունի: Խոսքը ռազմական ռեսուրսի մասին է, մանդատի բացակայության մասին է և այն մասին, որ միջանցքը փակված է ակտիվիստների կողմից, որոնք ուժ չեն կիրառում, և այդ իրավիճակում ուժի կիրառումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար»,-նկատեց նա:

Աղբյուրը՝ 168.am