Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ Արցախում միջազգային խաղաղապահներ ուղարկելու առաջարկին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արցախում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու կամ միջազգային ուժերին տարածաշրջան ներգրավելու համար անհրաժեշտ է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսպես Կրեմլի ներկայացուցիչն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ հնչեցրած համապատասխան առաջարկին։ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ասել էր, որ «եթե Ռուսաստանի Դաշնությունը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում, ուստի, պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ Լեռնային Ղարաբաղում լրացուցիչ, բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցը բարձրացնի»:
«Դրա համար անհրաժեշտ է հակամարտող երկու կողմերի համաձայնությունը»,-ասել է Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և կատարում է այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով։
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում շատ մանրամասն քննարկվել է Լաչինի միջանցքի թեման։
«Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությունը։ Ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի հետ, թե՛ Բաքվի հետ շփումներում»,-եզրափակել է նա։

Աղբյուրը՝ tert.am