Քաղաքական

29.12.2022 12:07

Ավելի տրամաբանական է հարցն ուղղել բանակցող կողմերին. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին

Ավելի տրամաբանական է հարցն ուղղել բանակցող կողմերին. Լավրովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կնքելու մասին հարցը հարկավոր է տալ բանակցող կողմերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է «РИА Новости»-ին տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատասխանել լրագրողի այն հարցին՝ արդյոք առաջիկա ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը կկնքեն խաղաղության պայմանագիր և արդյոք այնտեղ ամրագրված կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

«Ավելի տրամաբանական է այս հարցն ուղղել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին ու Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերում է այս գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ ընկերները»,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։