Մեկնաբանություն

28.12.2022 11:19


Պեսկովը սադրիչ է համարում Փաշինյան Նիկոլին

Պեսկովը սադրիչ է համարում Փաշինյան Նիկոլին

Ադրբեջանը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, անցել է գրոհի։ Լաչինի միջանցքը փակվել է այն պատճառով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է ադրբեջանական։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Պրահայում։

Ալիևը եկել է «իր» Ղարաբաղի հետևից ու փակել Լաչինի միջանցքը։

Նիկոլենք հիմա մի շատ վտանգավոր մուտիլովկա են տարածում։ Նիկոլական քարոզչության գլխավոր թեզն այն է, թե, իբր, Լաչինի միջանցքն ադրբեջանցիների ձեռքերով փակել են ռուսները, որպեսզի ստիպեն Հայաստանին միանալ Ռուսաստան–Բելառուս դաշինքին՝ ստեղծելով միութենական պետություն։ Նիկոլենք նաև տարածում են, թե, իբր, ռուսները Լաչինը փակել են, որպեսզի դիմացը «Զանգեզուրի միջանցքը» ստանան։ Իրենք էլ, իբր, դիմադրում են։ Այդ դիմադրության տողատակում հակաղարաբաղյան թեզն է՝ «Ղարաբաղը տանք, որ Հայաստանը պահենք» հակապետական թեմայով։

Այս լկտի ստերը նիկոլենք տարածում են, որպեսզի «արդարացնեն» Արցախը հանձնելը, թե բա՝ Հայաստանի ինքնիշխանոթյունն ենք պաշտպանում։

«Միութենական պետության» մասին բլեֆն առաջին անգամ տարածեց Նիկոլ Փաշիյանն իր ընտանեկան թերթոնով՝ «Հայկական Թուրքական ժամանակով»։ Նա թաքնվել էր «Հավաստի Աղբյուրի» անվան տակ ու հակառուսական քարոզ էր տանում՝ ինքն իրեն ներկայացնելով որպես ինքնիշխանության ջատագով։

Հետո Նիկոլը հայտարարեց, որ «անհիշելի» ժամանակներից ռուսական գծին է կողմնակից եղել՝ այդպիսով փչացնելով «Հավաստի Աղբյուրին»։

Հիմա «Հավաստի Աղբյուրի» դերում հանդես է գալիս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ Սա Հ1–ի եթերում հայտարարել է, թե, իբր, Հայաստանի վրա Լաչինի միջանցքով ճնշումներ են բանեցնում, որպեսզի մեր երկիրը միութենական պետության մեջ մտնի։ Դա, իհարկե, բլեֆ է, նման բան չկա, Ռուսաստանը նման խնդիր չունի ու չի էլ կարող ունենալ, բայց նիկոլենք այդ մասին խոսում են, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու, Վաշինգտոնյան պլանի շրջանակներում Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու «լեգիտիմություն» ապահովեն։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը երեկ «սադրիչ» է որակել Արմեն Գրիգորյանի հայտարարությունը։ Պեսկովն, ըստ այդմ, սադրիչ է համարում նաև Նիկոլ Փաշինյանին, քանզի «միութենական պետության» բլեֆի հեղինակը Նիկոլն է։

Փաստորեն, նիկոլենք հերթական պատերազմն են հայտարարել Ռուսաստանին։ Դա ձեռնտու է միայն Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջինս այնքան է ոգևորվել նիկոլությունից, որ արդեն Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։

Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ սադրիչ է, և հիմա նրա սադրանքի զոհ են դառնում Հայաստանն ու Արցախը։ Հետևաբար՝ այս սադրիչին պետության ղեկից հեռացնելը ՀՀ յուրաքանչյուր գիտակից ու արժանապատիվ քաղաքացու պարտականությունն է։ Առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական մարդկանց։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը