Քաղաքական

28.12.2022 09:46

Իշխանական վերնախավը տարեվերջյան ժամանցային հավաքույթների մեջ է. «Հրապարակ»

Իշխանական վերնախավը տարեվերջյան ժամանցային հավաքույթների մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մինչ Արցախում մեր հայրենակիցները երկու շաբաթից ավելի ադրբեջանական շրջափակման մեջ են, եւ փակ է Արցախն արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը, ապրելն Արցախում ամեն օր ավելի է դժվարանում, իսկ հայաստանյան իշխանական էլիտան տարեվերջյան ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մեջ է։

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Մեր ժամանակի հերոսը» խորագրով միջոցառումը, որին անձամբ կմասնակցի նա։ Հրավիրված են իշխանական եւ իշխանամետ էլիտան, հասարակական այլ խմբեր։

Իսկ դեկտեմբերի 29-ին իշխանական վերնախավը հրավիրված է նախագահական․ Վահագն Խաչատուրյանն է Ամանորի եւ սուրբծննդյան տոների առթիվ ընդունելություն կազմակերպել։ Բացի այդ, ՔՊ վերնախավն էլ դեկտեմբերի 31-ի գիշերը Փաշինյանի հարկի տակ է հավաքվելու՝ կառավարության առանձնատների բնակիչները եւ մի քանի ընտրյալներ։

Ոչինչ չի մթագնում այս մարդկանց տոնական տրամադրությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։