Լրահոս

24.09.2011 11:04


Էրդողանի վրա հարձակումը կանխվել է

Էրդողանի վրա հարձակումը կանխվել է

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ժամանակ, անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վրա։ Ըստ ստացված տեղեկությունների՝ Էրդողանը Հայաստանի նախագահի ելույթի ժամանակ լքել է նիստերի դահլիճը, իսկ երբ հետ է վերադարձել, մի տղամարդ մոտեցել է նրան և փորձել հարձակվել։ ՄԱԿ–ի անվտանգության աշխատակիցներին, սակայն, հաջողվել է արագ արձագանքել և կանխել հարձակումը։ Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։

Միջադեպի ականատես է դարձել Իսրայելի տեղեկատվության և սփյուռքի նախարար Յուլյա Էդելշտեյնը։ Նկարագրելով միջադեպը՝ նա ասել է, թե տեղի ունեցածը կարծես ֆիլմից մի դրվագ լիներ, երբ ինչ–որ մեկին ցանկանում են գերի վերցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը