Լրահոս

24.09.2011 10:50


Բենիամին Նատանյահու. «Եթե ապահովվի խաղաղություն, ապա Իսրայելն առաջինը կլինի, ով կճանաչի Պաղեստինի անկախությունը»

Բենիամին Նատանյահու. «Եթե ապահովվի խաղաղություն, ապա Իսրայելն առաջինը կլինի, ով կճանաչի Պաղեստինի անկախությունը»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նատանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է պաղեստինաիսրայելական հարաբերություններին։ Նա նշել է, որ եթե ապահովվի խաղաղություն, ապա Իսրայելն առաջինը կլինի, ով կճանաչի Պաղեստինի անկախությունը։

–Իրականությունն այն է, որ Իսրայելը խաղաղություն է ցանկանում։ Ես խաղաղություն եմ ցանկանում և հանուն խաղաղության ձեռքս մեկնում եմ Պաղեստինի ժողովրդին, Աբբասին,– հայտարարել է Նատանյահուն։

Նատանյահուն միաժամանակ կոչ է արել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին առանց ժամանակ կորցնելու վերսկսել Իսրայելի և Պաղեստինի միջև ընդհատված բանակցությունները։

Տեղեկացնենք, որ Պաղեստինը ՄԱԿ–ին անդամակցելու հայտ է ներկայացրել, որը, Անվտանգության խորհրդի նախագահի պնդմամբ, կքննարկվի երկուշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը