Մեկնաբանություն

26.12.2022 15:40


Գրիգոր Մինասյան․ բարոյականության անկում (տեսանյութ)

Գրիգոր Մինասյան․ բարոյականության անկում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարար։

Նա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ էր 2022 թ․ հունվարի 12-ից, իսկ հոկտեմբերի 6-ից, երբ նախարար Կարեն Անդրեասյանը նշանակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, կատարում էր արդարադատության նախարարի պարտականությունները։

Գրիգոր Մինասյանը համարվում է Հայաստանի քաղական կյանքի այլասերվածության սիմվոլներից մեկը, քանի որ 2013թ․ մայիսի 5-ին և 2017թ․ մայիսի 14-ին իշխող ՀՀԿ-ի ցուցակով նա դարձել էր Երևանի ավագանու անդամ։ Ավելին, 2017թ․ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Գրիգոր Մինասյանը ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։

«Այս ընտրությունները կտուրներով մագլցելու, հեծանիվ քշելու կամ դերասանություն անելու մրցույթ չեն»,-Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով՝ հեգնում էր Գրիգոր Մինասյանը։

Սակայն, մեկ տարի անց «թավշյա» հեղափոխությունը Գ․Մինասյանի կյանքում ոչ թավշյա շրջադարձ մտցրեց, և «А теперь я наташа» կարգախոսով առաջնորդվելով՝ նա դարձավ իր երկար տարիների խիստ մտերիմ ընկեր և նոր իշխանությունների մոտ արդարադատության նախարար աշխատող Կարեն Անդրեասյանի տեղակալը։

Գ․Մինասյանի կերպարն ավելի ամբողջական է դառնում, երբ հիշում ենք, որ այն իշխանությունները, որոնց մոտ նա ծառայում է, քրեաքաղաքական հետապնդում է սկսել իր իսկ հոր դեմ։ Փաստորեն, Գրիգոր Մինասյանը համարում է, որ իր հորը Նիկոլ Փաշինյանն արդար է պատժում։

Ահա այսպիսի բարոյականության անկում։

Հ․Գ․ Կից ներկայացնում ենք Գրիգոր Մինասյանի «աղջիկ ժամանակվա» ելույթներից մեկը, որտեղ նա քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը