Փաշինյանն իր կնոջ գրառման միջոցով, փաստացի, մեսիջ էր ուղարկում Ալիևին, որ ինքը Արցախում հանրահավաքի հետ կապ չունի
Աննա Հակոբյանի գրառումը Արցախի երեխաների մասնակցության վերաբերյալ ցնցեց հայ հանրությանը: Մարդիկ զարմացած են, թե ինչ միջավայրում են ապրում և գործում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Շատերը սկսեցին մեղադրական մեկնաբանությամբ հանդես գալ Փաշինյանի կնոջ հասցեին: Սակայն այդ ամենի քաղաքական իրական բաղադրիչին ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հիշենք, որ նույն ընտանիքին պատկանող թերթոնը ժամանակին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման տարբերակներ, որոնցից, այսպես կոչված «ռուսականը» ներկայացվում էր վատագույնս, որտեղ, իբր նույնիսկ Հայաստանը պիտի կորցներ իր անկախությունը: Այդ ցինիկ սուտը այն աստիճանի էր զայրացրել Կրեմլին, որ նույնիսկ ստիպված նրա մամլո խոսնակը հերքեց այդ թերթոնի տեղեկությունը:
Իհարկե, Փաշինյանը հետո հայտարարեց, թե իբր ինքը նույնպես «ռուսական» տարբերակի կարգավորման կողմնակից է, բայց ոչ ոք չհավատաց իր խոսքերին,քանզի Պրահայում նա բոլորովին այլ տեսակետ էր հայտնել: Եվ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ալիևը մերժում է ռուսական տարբերակը, եթե այնտեղ հստակ չի նշվում, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում:
Եվ, ահա, արցախյան հանրահավաքի առիթով կրկին իր հրապարակային տեսակետն է հայտնում ոչ թե Փաշինյանը, այլ իր տիկինը: Վերջինս անթաքույց ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը այդ առթիվ, ինչը նկատում են նաև Բաքվում: Այստեղ գոհունակությամբ են ընդունում սույն փաստը և հայտարարում, որ Արցախից հետո գալու է Զանգեզուրի և Երևանի հերթը:
Համաշխարհային պատմության մեջ նման բացահայտ պետական և ազգային դավաճանության ցուցիչներ շատ չեն լինում: Եվ առավել զարմանալի է, որ դա կատարվում է Հայաստանում, որի ղեկավարը պարտության է տարել երկիրը, ցեղասպանության վտանգի տակ է դրել, իր բնորոշմամբ, «տականք ղարաբաղցիներին», և այդ ամենից հետո դեռ շարունակում է կառավարել երկիրը:
Այս խայտառակ իրավիճակը դեռ երկար է հիշվելու ապագայում, որի մեղավորները ոչ միայն ներկայիս իշխանության մեջ են գտնվում:
Փաշինյանն իր կնոջ գրառման միջոցով, փաստացի, մեսիջ էր ուղարկում Ալիևին, որ ինքը Արցախում հանրահավաքի հետ կապ չունի
Աննա Հակոբյանի գրառումը Արցախի երեխաների մասնակցության վերաբերյալ ցնցեց հայ հանրությանը: Մարդիկ զարմացած են, թե ինչ միջավայրում են ապրում և գործում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը: Շատերը սկսեցին մեղադրական մեկնաբանությամբ հանդես գալ Փաշինյանի կնոջ հասցեին: Սակայն այդ ամենի քաղաքական իրական բաղադրիչին ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հիշենք, որ նույն ընտանիքին պատկանող թերթոնը ժամանակին հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման տարբերակներ, որոնցից, այսպես կոչված «ռուսականը» ներկայացվում էր վատագույնս, որտեղ, իբր նույնիսկ Հայաստանը պիտի կորցներ իր անկախությունը: Այդ ցինիկ սուտը այն աստիճանի էր զայրացրել Կրեմլին, որ նույնիսկ ստիպված նրա մամլո խոսնակը հերքեց այդ թերթոնի տեղեկությունը:
Իհարկե, Փաշինյանը հետո հայտարարեց, թե իբր ինքը նույնպես «ռուսական» տարբերակի կարգավորման կողմնակից է, բայց ոչ ոք չհավատաց իր խոսքերին, քանզի Պրահայում նա բոլորովին այլ տեսակետ էր հայտնել: Եվ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Ալիևը մերժում է ռուսական տարբերակը, եթե այնտեղ հստակ չի նշվում, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում:
Եվ, ահա, արցախյան հանրահավաքի առիթով կրկին իր հրապարակային տեսակետն է հայտնում ոչ թե Փաշինյանը, այլ իր տիկինը: Վերջինս անթաքույց ցույց է տալիս իր բացասական վերաբերմունքը այդ առթիվ, ինչը նկատում են նաև Բաքվում: Այստեղ գոհունակությամբ են ընդունում սույն փաստը և հայտարարում, որ Արցախից հետո գալու է Զանգեզուրի և Երևանի հերթը:
Համաշխարհային պատմության մեջ նման բացահայտ պետական և ազգային դավաճանության ցուցիչներ շատ չեն լինում: Եվ առավել զարմանալի է, որ դա կատարվում է Հայաստանում, որի ղեկավարը պարտության է տարել երկիրը, ցեղասպանության վտանգի տակ է դրել, իր բնորոշմամբ, «տականք ղարաբաղցիներին», և այդ ամենից հետո դեռ շարունակում է կառավարել երկիրը:
Այս խայտառակ իրավիճակը դեռ երկար է հիշվելու ապագայում, որի մեղավորները ոչ միայն ներկայիս իշխանության մեջ են գտնվում:
Բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am