Մեկնաբանություն

25.12.2022 13:09


Նիկոլ Փաշինյանը կրկին «ադապտացնում» է Լավրովին․ Հայաստանը կործանման նախաշեմին

Նիկոլ Փաշինյանը կրկին «ադապտացնում» է Լավրովին․ Հայաստանը կործանման նախաշեմին

Եվ այսպես, Արարատ Միրզոյանը չմեկնեց Մոսկվա՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը։ Նա հակառուսական «Ազատություն» ռադիոկայանով էր մեկնաբանել իր չմեկնելը, ինչը շատ խորհրդանշական է։ Նիկոլ Փաշինյանն, ըստ այդմ, հերթական անգամ է «ադապտացնում» Լավրովին «թավշյա հեղափոխությանը»։

1–ին «ադապտացման» հետևանքները

Նախորդ «ադապտացումը» տեղի էր ունեցել 2018-ին։ Դա հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու 1–ին փուլն էր՝ Բոլթոնի պլանի շրջանակներում։ Ադրբեջանն օգտվեց այդ վիճակից։ Արդյունքները հայտնի են՝ բանակցային փակուղի, 44–օրյա պատերազմ, պարտություն, Արցախի պետականության կորուստ, հազարավոր զոհեր, տարածքային հսկայական կորուստներ, Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության մակարդակի զգալի իջեցում։

Որո՞նք կլինեն նոր «ադապտացման» հետևանքները

Հիմա Նիկոլը Միրզոյան Արարատի/Arabat–ի բերանով Լավրովին «ադապտացնում» է արդեն բրիտանական հետախուզական ծառայության թուրքամետ ղեկավար Ռիչարդ Մուրի պլանի շրջանակներում։ Ալիևը շտապեց օգտվել այդ վիճակից՝ հայտարարելով, որ իրենք պետք է հետ բերեն «Արևմտյան Ադրբեջանը»։ Նկատի ունի ներկայիս Հայաստանը։

Եվ վերջում արժե ամբողջականացնել նոր «ադապտացման» շղթան․

1․ Նիկոլը Պրահայում ընդունում է, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին ու մտնում Վաշինգտոնյան պլանի մեջ,

  1. Սոչիում փորձում է դուրս գալ Վաշինգտոնյան պլանից՝ Ղարաբաղի պաշտպանության հարցը գցելով ռուսների գրպանը,

3․ Սոչիից վերադառնալուց հետո Նիկոլը կրկին մտնում է Վաշինգտոնյան պլանի մեջ,

4․ Լարվում են հայ–ռուսական հարաբերությունները,

5․ Ալիևն օգտվում է հայ–ռուսական հերթական լարումից ու փակում Լաչինի միջանցքը,

6․ Նիկոլը հրապարակավ ձեռքերը լվանում է Լաչինի թեմայից, բայց «տակից» առաջ մղում «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը,

7․Նիկոլն ու Ալիևը համատեղ քարոզում են ռուս խաղաղապահների դեմ,

8.Նիկոլը կառավարության նիստում մեղադրում է Ռուսաստանին, դրանից անմիջապես հետո հանդիպում արտաքնոցային ուժերի հետ, այն ուժերի, որոնք ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեն,

9․ՀՀ ԱԳՆ–ը տարածում է, որ Միրզոյանը չի մեկնի Մոսկվա՝ Լավրովի ու Բայրամովի հետ հանդիպմանը, ինչից հետո Միրզոյան Արարատը ինքնահարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին ու Լավրովին մեղադրում ստախոսության մեջ։

Թե ինչ գին է վճարելու Հայաստանն այս մի «ադապտացման» դիմաց, դժվար չէ կռահել։ Ալիևը ծրագիրը ներկայացրել է։ Իսկ մենք գիտենք, որ Նիկոլի իշխանության օրոք Ալիևի բոլոր ծրագրերը կյանքի են կոչվում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը