Լրահոս

24.09.2011 09:44


ՌԴ ԱԳՆ. «ԼՂ–ի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել միմիայն բանակցությունների միջոցով»

ՌԴ ԱԳՆ. «ԼՂ–ի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել միմիայն բանակցությունների միջոցով»

«Մեր համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակը պետք է հստակեցվի հակամարտության կողմերի միջև Մինսկի գործընթացի շրջանակներում ընթացող բանակցությունների ճանապարհով՝ հիմնվելով ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»,–«Ինտերֆաքս» գործակալությանն ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ անդրադառնալով ԼՀՂ–ում սեպտեմբերի 18–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։

«ՌԴ ԱԳՆ–ն կարծում է, որ ԼՂ–ի ՏԻՄ ընտրություններն ուղղված էին բնակչության կյանքի համար նորմալ պայմաններ ստեղծելուն։ Միառժամանակ, ինչպես և մյուս երկրները, ՌԴ–ն չի ճանաչում ԼՂ–ը՝ որպես անկախ պետություն»,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը