Քաղաքական

24.12.2022 11:21

ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ՌԴ-ն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքներում փուլային առաջընթացի հույս ունի․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում կողմերի փուլային առաջընթացի հույս ունի։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի առաջընթացին կնպաստի ամենաբարձր մակարդակով եռակողմ բոլոր համաձայնագրերի կյանքի կոչումը՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից մինչև 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի համաձայնագրերը, որոնք ձևավորել են հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհային քարտեզը»,-նշել է նա։

«Մենք, մասնավորապես, ակնկալում ենք փուլային առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը և մարդասիրական խնդիրների լուծումը»,-հավելել է Գալուզինը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։