Քաղաքական

23.12.2022 15:50

Լավրովը մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Լավրովը մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ իշխանություններին (տեսանյութ)

Մոսկվայում ընթանում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Սերգեյ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ հայկական կողմը հրաժարվել է ժամանել Մոսկվա և մասնակցել հանդիպմանը։

Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ ամսվա սկզբին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին:

«Մենք պատրաստվել ենք այդ միջոցառմանը, սակայն, ցավոք, վերջին պահին մեր հայ գործընկերները հրաժարվեցին ժամանել Մոսկվա՝ դա բացատրելով տեղում տիրող իրավիճակով։ Ափսոս, որ նման հնարավորությունը բաց է թողնվել։ Ինչ հարցեր էլ ծագեն, ես համոզված եմ, որ պետք է հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող ստեղծել, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն»,-հայտարարել Է Լավրովը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։