Քաղաքական

23.12.2022 13:37

«Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են»․ Վերին Շորժայի ղեկավար

«Կրակոցների ձայնից արթնացանք, մեկ ժամից ավելի կրակել են»․ Վերին Շորժայի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից այս գիշեր հնչած կրակոցները բնակիչների մոտ խուճապ չեն առաջացրել, նրանք շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը։

«Մոտ երկու տարի է՝ այս վիճակն է։ Սովորել ենք արդեն, բնակիչները հանգիստ են։ Գիշերը ժամը երկուսի կողմերին սկսվեցին կրակոցները, այդ ձայներից արթնացանք։ Գյուղացիներից որոշները տներից դուրս եկան, որոշները մնացին ներսում։

Մեկ ժամից ավելի որոշակի դադարներով կրակում էին մեր դիրքերի ուղղությամբ»,-նշեց Երանոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։