Մեկնաբանություն

22.12.2022 16:30


Թուրք–ադրբեջանական քարոզչության տեղական ներկայացուցիչները

Թուրք–ադրբեջանական քարոզչության տեղական ներկայացուցիչները

Թուրք–ադրբեջանական տանդեմը Հայաստանի ու Արցախի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Կա դերաբաժանում։ Թուրքիան, այսպես կոչված, բարի ոստիկանն է, իսկ Ադրբեջանը՝ ջղային։ Վերջինս թշնամական երկրին բնորոշ քայլերի է դիմում։ Լաչինի միջանցքի փակումը այդ թշնամական ակտերից մեկն է։

Հարկ է արձանագրել, որ թուրք–ադրբեջանական տանդեմը ոչ միայն դրսից է հարվածում մեզ, այլ նաև ներսից։ Իրականացվում է քարոզչական դիվերսիա։ Թիրախում այս պահին հայտնվել են ռուս խաղաղապահները։ Սխեման շատ հստակ է՝ եթե ռուս խաղաղապահներին հնարավոր լինի հանել Արցախից, ապա դրանից հետո ռուսական ռազմաբազան Հայաստանից հեռացնելն ու տարածաշրջանը Թուրքիայով լցնելը կդառնա տեխնիկայի հարց։ Արանքում Հայաստանն ու Արցախը կվերանան, բայց դա թուրք–ադրբեջանական զույգին ու նրանց կուռատորներին չի հետաքրքրում։

Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսոկողության տակ է։ Բայց այն փակվել է այն պարզ պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախն Ադրբեջանին։ Ալիևն էլ եկել է «իր» Արցախի հետևից։ Խաղաղապահներն առայժմ չեն կարողանում բացել միջանցքը, քանզի չեն ուզում երկրորդ ճակատ ունենալ։ Վիճակը շատ ծանր է։

Հիմա Նիկոլը, իր թիմակիցները և թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները, Ադրբեջանի հետ ձեն–ձենի տված, հարձակվել են ռուս խաղաղապահների վրա։ Պարզ է, որ լավ կամ վատ, ՌԴ–ն է Արցախի մնացուկները հայկական պահում։ Նիկոլենց մնա, ամբողջը կհանձնեն։ Ու այս պայմաններում ՌԴ–ին քարկոծելը հակահայկական քայլ է։

Հիմա բոլորի թիրախում ռուսական կողմն է։ Նիկոլն արդեն կառավարության երկրորդ նիստում է ձեռքերը լվանում Արցախից ու Լաչինի միջանցքի թեման բարդում բացառապես ռուսների վրա։ Ինչ մնում է քարոզիչներին, ապա սրանք՝ Ալիևի երկրպագու Տիգրան Խզմալյանը, Լևոն Շիրինյանը, Վազգենի եղբայր աշխատող Արամը, Գուրգեն/Գագիկ Մելքոնյանը, տնաբույծ «բնապահպանները», ՔՊ–ի գաղափարախոս Հովիկ Աղազարյանը, քաղաքական քամելեոն Վիգեն Խաչատրյանը, Արցախի սորոսական Արտակ Բեգլարյանը, բիրդան աղա դարձած Ալեն Սիմոնյանը, լաչակավոր Թաթուլ Հակոբյանը, փրփուրները բերաններին պայքարում են Արցախից ռուս խաղաղապահների հեռացման համար։ Սրանց մեջ առանձնահատուկ դերակատարում ունի Թաթուլ Հակոբյանը։

Ըստ այս թուրքական դիվերսանտ Թաթուլի՝ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դավեր է նյութում Հայաստանի դեմ։

Թաթուլը, թուրքի լաչակը գլխին փաթաթած, եթեր էր մտել ու հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն էր սերմանում։ Սա փորձում է իր բուն ապրանքը ծախելու համար ռազմահայրենասեր խաղալ՝ հայտարարելով, որ միայն հայկական բանակը վերականգնելով է հնարավոր ադրբեջանցիներին քշել Հայաստանի տարածքից։ Թվում է, թե ճիշտ բան է ասում, բայց հետո այնպիսի բաներ է ասում, որ պարզ է դառնում, թե ասածի նպատակը որն էր։

Թաթուլ Հակոբյանն առաջարկում է ռուսներին «քցել» ու Թուրքիայի հետ մտնել ուղիղ երկխոսության ու լեզու գտնել հետները՝ կեղծ հիմնավորումներ ներկայացնելով, թե, իբր, Թուրքիան ու Ադրբեջանը հակասությունների ճեղքեր ունեն ու կարելի է այդ ճեղքերից ներս մտնել։ Այսինքն, ըստ Թաթուլի, ստացվում է, որ Թուրքիան Հայաստանի հետ կարող է լեզու գտնել՝ շրջանցելով Ադրբեջանին։ Ստացվում է նաև, որ Թաթուլի պատկերացրած հայկական բանակի վերականգնումը Թուրքիայի միջոցով է արվելու։ Թե քանի՞ ոչխար կընդունի թուրքական քարոզչության այս ներկայացուցչի ասածները, թողնենք գայլերի հաշվարկին։

Թաթուլը խաբում է։ Քարոզչական դիվերսանտի հետևողականությամբ խաբում է՝ նպատակ ունենալով հակառուսական քարոզ տանել ու Թուրքիայի համար տեղ բացել։

Լաչակավոր Թաթուլը խաբում է, քանզի Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է բացառապես հայ–ադրբեջանական հարաբերություններից, և որ մինչև Ադրբեջանի պահանջները չբավարարվեն, Թուրքիան որևէ քայլ չի անի ՀՀ–ի ուղղությամբ։ Հիմա Թաթուլը մոլորեցնում է ՀՀ քաղաքացիներին, թե բա՝ եկեք նետվենք Թուրքիայի գիրկը, որ ռուսներից փրկվենք ու պահպանենք մեր ինքնիշխանությունը։ Եթե նորմալ երկիր լինեինք, հիմա Թաթուլը ԱԱԾ մեկուսարանում ցուցմունքներ կտար, բայց Նիկոլի ղեկավարած Հայաստանում նա ազատորեն թուրքամետ քարոզ է տանում։

Ահա այսպիսի պատերազմ են վարում Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ։ Դրսից «բնապահպաններն» են փակում միջանցքը, ներսից նիկոլենք են բացում դռները թուրք–ադրբեջանական տանդեմի առաջ։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանի Արարատ Միրզոյանը չի մեկնի Մոսկվա՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Միևնույն ժամանակ Նիկոլը կառավարության նիստի ժամանակ ադրբեջանաբար մեղադրել է ՌԴ–ին ու շտապել օդիոզ հակառուսական քարոզիչների հետ հանդիպման։

Նիկոլի ու թուրքերի նպատակը մեկն է՝ վարկաբեկել ռուս խաղաղապահներին, հասնել նրանց հեռացմանն ու Արցախը հանձնել Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը