Քաղաքական

21.12.2022 18:40

«Տարեցները պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»․ Հին Շենի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

«Տարեցները պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»․ Հին Շենի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին փակելու պատճառով Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն համայնքի բնակիչները ևս հումանիտար լուրջ խնդրի առջև են կանգնել:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հին Շենի համայնքապետ Սամվել Սարգսյանն ասել է, որ եթե իրավիճակն այսպես երկար շարունակվի, ապա դեղորայքի խնդիր կունենան:

«Գյուղում քիչ չեն տարեցները, ովքեր պետպատվերի շրջանակներում են ստանում անհրաժեշտ դեղորայքը, որը, սակայն, շուտով կվերջանա»,-տեղեկացրել է Սամվել Սարգսյանը:

Համայնքապետի խոսքով՝ ադրբեջանցիների կողմից միջպետական մայրուղին փակելու հետևանքով ճանապարհին մնացած անձանց մի մասը տեղավորվել է Հին Շենում:

«Բնակչությունն այս պահի դրությամբ պարենամթերքի պակաս գրեթե չունի: Գյուղում այս օրերին էլ գործում է առևտրի կետը: Միրգն էլ յուրաքանչյուրն իր այգուց հավաքածն է օգտագործում»,-հավելել է համայնքապետը՝ նշելով, որ Հին Շենի բնակիչները չեն ընկճվում և ամուր են կանգնած հայրենի հողին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։