Քաղաքական

21.12.2022 10:24

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը (տեսանյութ)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր ժամը 24:00-ից քննարկվել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։

Ֆրանսիան կոչ է արել անհապաղ և անվերապահ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչն անընդունելի է անվանել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային հաղորդակցույան արգելափակումը և կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկությունը, այդ թվում՝ մարդասիրական բեռներինը։

Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ապագայում Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների տեղաշարժը լիովին կվերականգնվի, ասել է ՌԴ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար։

Մեծ Բրիտանիան նաև կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը նշել է, որ այս միջանցքի մեկ շաբաթից ավելի փակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ, հատկապես ձմռանը։

Բրազիլիայի ներկայացուցչի խոսքով, Լաչինի միջանցքով ճանապարհորդելու ցանկացած խոչընդոտ վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և սպառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին։

Լաչինի միջանցքը ապաշրջափակելու կոչեր են արել նաև Քենիայի, Մեքսիկայի, Նորվեգիայի, Իռլանդիայի և Հնդկաստանի ներկայացուցիչները։

ԱՄԷ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում լարվածության աճով։ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչը հայտնել է իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել՝ կոչ անելով կողմերին կարգավորել տարաձայնությունները խաղաղ դիվանագիտական ճանապարհով։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։