Քաղաքական

20.12.2022 17:31


Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան

Արցախում տեղի ունեցողը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ են ասելո՞ւ՝ ինչ անի խեղճ իշխանությունը․ Տիգրան Աբահամյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիր լինելուց զատ, առաջին հերթին քաղաքական, անվտանգային խնդիր է։

«Եթե նույնիսկ միջանցքում անխափան երթևեկությունը վերականգնվի, դրանով իրավիճակը չի հանգուցալուծվելու։ Ցանկացած իրավիճակի պատասխանատվությունը իշխանություններինն է, անկախ նրանից՝ ով է իշխանության գլխին, բայց եթե հաշվի ենք առնում օրվա իշխանությունների քաղաքական տապալման հետևանքները, որը երկիրը հասցրել է ողբերգական վիճակի, բնական է, որ իշխանությունը թիվ մեկ պատասխանատուի կարգավիճակ ունի։ Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում, այդ ժամանակ էլ կասեն ՌԴ-ն չիրականացրեց իր պարտականությունը, ինչ անի խեղճ իշխանությունը։ Արցախում ապրում են մեր հայրենակիցները և ՀՀ իշխանությունները չեն կարող սահմանափակվել ինչ-որ նամակներով և պատասխանատվությունը բարդել միջազգային դերակատարների վրա»,-ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, որ այս պահին Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկը Արցախի հանքարդյունաբերական ընկերությունների փակումն է։

«Այդ ընկերությունները պետական բյուջեում ունեն մեծ մասնակցություն, դրանք մի քանի հազար աշխատատեղեր են և Արցախի հայաթափման գործում Արդրբեջանը կարևորում է այդ ընկերությունների փակումը»,-ընդգծեց Աբրահամյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը