Ընտրությունների ժամանակ Պուտինը միանձնյա կգլխավորի «Եդինայա Ռոսիա»–ի ցուցակը
Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գորկալությունը, 2011թ. դեկտեմբերի 4–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ինչպես և սպասվում էր, «Եդինայա Ռոսիա»–ի ցուցակը կգլխավորի երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը։
Այսօրվանից սկսվում են «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարները։ Ենթադրվում է, որ ընտրացուցակի համար պատգամավորները կքվեարկեն համագումարի աշխատանքների երկրորդ օրը։
Ինչպես հաղորդել է գործակալության աղբյուրը, Պուտինի ազգանունը միակն է լինելու «Եդինայա Ռոսիա»–ի ընտրացուցակի դաշնային հատվածում, այսինքն՝ կրկնվելու է նախկին խորհրդարանական ընտրություններում օգտագործված սխեման։