Ռուբեն Հայրապետյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը հանդիպել են Սևանի «Հարսնաքարում»
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողներին ասել է, որ որոշ լրատվամիջոցներ իր դեմ արշավ են սկսել, քանի որ 2007–2008թթ. ընտրությունների ժամանակ չի միացել Լևոն Տեր–Պետրոսյանին։
–Լևոն Տեր–Պետրոսյանը երազում էր, ինքը 3 անգամ խնդրել է ինձ, եկել է ինձ մոտ, պատվիրակություն է ուղարկել։ Վերջին անգամ 2008թ. հունվար ամսին նրա պատվիրակը խնդրել է, որ ես դավաճանեմ։ Բայց ես այդ տեսա՞կն եմ, որ դավաճանեմ։ Անձամբ Լևոն Տեր–Պետրոսյանը բազմաթիվ անգամ է ինձ հանդիպել։ 2007թ. օգոստոս ամսին է առաջին անգամ եղել հանդիպումը Սևանի «Հարսնաքարում»,–հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը։
Նա ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը 1996–ին փրկել է իրեն Լևոն Տեր–Պետրոսյանի ճիրաններից։
–Ես այդ մադրուն ո՞նց կդավաճանեմ։ 1995–ին իմ թեկնածությունը դրել էի որպես պատգամավոր։ Ձեզ բոլորիդ հայտնի մի հատ ինչ կա...Գագիկ Ջհանգիրյան, էդպիսի մի չարաբաստիկ մարդ կար, որը հիմա ազնվություն է գոռում, փոխանակ այդ էներգիան ծախսելու տեղը հանրապետական մարզադաշտում մեր ֆուտբոլիստներին երկրպագի, նա այն ժամանակ մի այսպիսի արտահայություն արեց՝ այո՛, մենք անելու ենք անօրինականություն, բայց ես վերցնում եմ ինձ վրա ու Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը հանում եմ։ Ընտրություններից 7 օր առաջ չթողեցին մասնակցեմ ԱԺ ընտրություններին։ Երբ 1996–ին ես իրենց կողմնակիցը չէի, ուղղակի ամբողջ ժողովրդի հետ էի, նորից հալածեցին, ոստիկանություն, պետություն հանեցին իմ դեմ, ամբողջ ազգ ու տակս կալանավորեցին, նույնիսկ հորս։ Ասեմ ավելին՝ հրաման էին տվել խփել, ոչ թե ձերբակալել ինձ։ Այդ ժամանակ ես թեկնածությունս դրել էի թաղապետի ընտրություններում։ Ամեն ինչ անում էին, որ հանեի թեկնածությունս, այնուամենայնիվ, չհանեցի, ժողովուրդը գնահատեց ճիշտ։ Եթե չեմ սխալվում, 85 տոկոսով հաղթեցի ՀՀՇ–ական հակառակորդին՝ հանձնաժողովներում չունենալով նույնիսկ վստահված անձինք։ Արգելված էր։ Փախած տեղից դուրս եկա ընտրությունից 3 օր առաջ և հաղթեցի։ Ուժով պահել եմ ձայները, տղե՛րք։ Առավոտ շուտ մտել եմ այնտեղ, որտեղ 15 հազար քվեաթերթիկներ էին դրած, զենքո՛վ խլել եմ, տարել եմ ձեռքներից կնքած, ստորագրած քվեաթերթիկները,–ասել է Ռ. Հայրապետյանը։
Իսկ եթե Լևոն Տեր–Պետրոսյանը հանկարծ կրկին գա իշխանության, ՀՖՖ նախագահը պնդել է, որ հրաժարական կտա, կհեռանա ֆուտբոլից ու նաև Հայաստանից.
–Դուք չեք պատկերացնում՝ Լևոն Տեր–Պետրոսյանն ինչ է կատարել ժամանակին՝ իշխանության գալով, և ինչ կարող է անել։

7or.am