Ռուբեն Հայրապետյան. «Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ Հայաստանը նարկոթրաֆիքինգի տեղ է դարձել»
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին վրդովեցրել են մամուլի այն հրապարակումները, թե նա զբաղված է նարկոբիզնեսով, զենքի և մարդկանց առքուվաճառքով։ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում հրավիրված ասուլիսում Ռ. Հայրապետյանը հայտարարել է, որ բոլորին է հայտնի՝ զենքի վաճառքով զբաղվել են Լևոն Տեր–Պետրոսյանը և նրա ոհմակը։
–Բոլորդ էլ գիտեք, և միջազգային կազմակերպություններն էլ ասացին, որ Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ Հայաստանը նարկոթրաֆիքինգի տեղ էր դարձել։ Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակ էր, երբ մեր ազգի մեծ մասը գնաց և մարմնավաճառությամբ զբաղվեց։ Այդ ո՞նց եղավ, որ դա բոլորդ մոռացաք, բոլորիդ հիշողությունը խամրեց, և վերցրիք ու որոշեցիք, որ այդ բանով մենք ենք զբաղվում։ Ինչո՞ւ եք այդքան շուտ մոռանում,–ասել է Ռ. Հայրապետյանը։
Նա նաև ավելացրել է, որ կարող են գնալ և Ավանում հարցնել, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը վարվում թմրամոլների և հաշիշ վաճառողների հետ։
–Բոլորին է հայտնի, թե ես ոնց եմ վարվում այդ մարդկանց հետ։ Չգիտե՞ք՝ ես ինչ պետք է անեմ։ Պիտի պատժեմ, ծեծեմ։ Թե՞ մտածում եք՝ խուսափելու եմ ասեմ։ Որ ասեն՝ ջութակ եմ նվագել, ա՛յդ ժամանակ զարմացեք, ժողովո՛ւրդ ջան,–հայտարարել է Ռ. Հայրապետյանը։
ՀՖՖ նախագահը պնդել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին իր այսօրվա խոսքերը դատարանում կարող է ապացուցել։
–Թող դատի տան։ Դատարանում ես կապացուցեմ նաև այն սպանությունները, որոնց համար իրենց ժամանակվա ՆԳՆ–ի նախարարը հետախուզության մեջ է։ Թող դատի տան, կտեսնենք՝ կապացուցե՞մ, թե՞ ոչ,–նշել է Ռ. Հայրապետյանը։

7or.am