Կարծիք

20.12.2022 12:34


Բերձորի միջանցքը փակելուց հետո Իրանը մի քանի օր է՝ փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին

Բերձորի միջանցքը փակելուց հետո Իրանը մի քանի օր է՝ փակել է Իրանով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին

Արդեն քանի օր է լռել եմ տեսնեմ մեր գործող իշխանությունը կխոսի՞ թե՞ կփորձի Բերձորի խնդիրը շահարկել մեր բնական դաշնակիցներին փչացնելու նպատակով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը:

Նա նաեւ նշել է. «Իրանը քանի օր է Բաքու-Նախիջևան մայրուղին, որը անցնում է Իրանի տարածքով, փակել է։ Դա արվել է Բերձորի միջանցքի փակելուց հետո։ Նիկոլը և իր չինովնիկները անդադար մեղադրում են բարեկամներին, որոնք ըստ իրենց, չեն արձագանքել ադրբեջանցիների լկտիությանը:

Մի ամբողջ լրատվական համակարգ մակաբույծ լրագրողներով ու հաղորդավարերով ունեք, չգիտեի՞ք Իրանը ոչ միայն արձագանքել է, այլ փոխադարձ քայլով, փակել է ադրբեջանի ճանապարհը։

Մի փչացրեք մեր հարաբերությունները վաղեմի բնական դաշնակցի հետ»։

Այս խորագրի վերջին նյութերը