«Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով Եմենի պետական հեռուստատեսությանը, հաղորդում է, որ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, ով ավելի քան երեք ամսով հեռացել էր երկրից, վերադառնում է Եմեն։
«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ երկիրը 1978–ից ի վեր ղեկավարող նախագահը Սաուդյան Արաբիայում բուժման և վերականգնման կուրսեր էր անցնում հունիսին իր նստավայրի վրա հարձակման հետևանքով վիրավորվելուց հետո։
2011թ. հունվարից Եմենում շարունակվում են բողոքի ակցիաները, որի մասնակիցները պահանջում են երկրի ղեկավարի հրաժարականը։ Դրանք հետևել են Թունիսում տեղի ունեցած նմանատիպ ցույցերին։
Եմենի նախագահը վերադառնում է երկիր