Քաղաքական

19.12.2022 13:44


Կառավարությունը չպետք է ձեռքերը լվանա Արցախի հարցից․ ուսանողությունը պահանջագիր կներկայացնի (տեսանյութ)

Կառավարությունը չպետք է ձեռքերը լվանա Արցախի հարցից․ ուսանողությունը պահանջագիր կներկայացնի (տեսանյութ)

Այսօր մենք շարունակելու ենք մեր ցույցերը նույն տեմպով, միայն երթուղին է փոխվել, գնալու ենք կառավարության շենքի մոտ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի շրջափակման դեմ բողոքի ակցիայի մասնակից ուսանողներից մեկը:

«Պահանջագիր ենք ներկայացնելու գործադիր մարմնին, որովհետև մինչ այս բոլոր միջազգային կազմակերպություններին և դեսպանատներին արդեն ներկայացրել ենք պահանջագրեր, արձագանքից ելնելով՝ հասունացել է այն պահը, որ պետք է արդեն պահանջագիր հղենք գործադիր մարմնին։

Պահանջագրի կետերը ամրագրված են իրավական հենքով ու ելնում են այն հանգամանքից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրողներից մեկը ՀՀ-ն է և դրանով հանդիսանում է Արցախի և ՀՀ-ի ժողովրդի անվտանգության երաշխավորն ու պաշտպանը։ Պահանջատեր ենք լինելու, որ կառավարությունը իր ձեռքերը չլվանա Արցախից, այս հարցից, պնդելու ենք, որ կառավարությունը ևս պահանջագիր ներկայացնի ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՌԴ-ին»,-ասաց նա։

Ուսանողուհին նշեց, որ կառավարությանը պահանջագիր ներկայացնելը մեծ ու բացասական աղմուկ է բարձրացրել։

«Ուզում եմ առանձնահատուկ շեշտել մեր ապակուսակցական լինելը։ Ուզում եմ հիշեցնել այն մարդկանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել՝ մասնակցել ցույցերին. մենք ապակուսակցական կողմնորոշում ունենք և եթե որոշ կուսակցություններ կապ են հաստատում մեզ հետ, որոշ ուժեր ցանկանում են գալ ու ներկա գտնվել ակցիաներին, սա չի նշանակում՝ համագործակցում ենք նրանց հետ կամ հովանավորություն ունենք որևէ մեկից»,-ասաց ակցիայի մասնակից ուսանողներից մեկը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը