Լրահոս

23.09.2011 14:18


Տուվալուն ճանաչել է Աբխազիայի անկախությունը

Տուվալուն ճանաչել է Աբխազիայի անկախությունը

Աբխազիայի ԱԳՆ–ն հայտարարել է, որ երկրի անկախությունը ճանաչել է ևս մեկ պետություն՝ Տուվալուն։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են երկու երկրների վարչապետեր Սերգեյ Շամբայի ու Վիլլի Տելավիի կողմից։

Տուվալուն գտնվում է խաղաղօվկիանոսյան Պոլինեզիայում, բրիտանական նախկին գաղութ է, անկախացել է 1978–ին։ Երկրի բնակչությունը 2011թ. տվյալներով կազմում է 10.500 մարդ։

Հիշեցնենք, որ մինչ այս Աբխազիայի անկախությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելլան և Նաուրուն։ 2011-ին նման որոշում կայացրեց նաև Վանուատուն, սակայն երկրում իշխանափոխություն եղավ, որից հետո երկիրը վերանայեց իր որոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը