Քաղաքական

19.12.2022 08:20


Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանակցությունները

Ռուս խաղաղապահները շարունակում են Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանակցությունները

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ տարվող բանակցային գործընթացը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք - խմբ.) ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Մարդակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների եւ տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 1 հեկտար տարածք:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական եւ սակրավորական խմբերը մաքրել են 2504,1 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից եւ արկերից, հայտնաբերվել է 26762 պայթուցիկ սարք։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է ընթանում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,-ասված է վերոնշյալ զեկույցում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը