Մեկնաբանություն

17.12.2022 21:40


Նիկոլի հակառուսական հերթական ալիքը․ Արամ Սարգսյանը՝ անբարոյականության առաջամարտիկ

Նիկոլի հակառուսական հերթական ալիքը․ Արամ Սարգսյանը՝ անբարոյականության առաջամարտիկ

Արցախի շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանը հակառուսական հերթական ալիքն է բարձրացրել։ Նրա քարոզչության գլխավոր թեզն այն է, որ ՀՀ կառավարությունն անելիք չունի, թող ռուսներն ինչպես ուզում են բացեն ճանապարհը։

Ճանապարհ փակելը նիկոլենց համար դժվար է գցել նախկինների գրպանը, դրա համար էլ հիմնականում հարձակվել են ռուս խաղաղապահների վրա՝ այդպիսով սինքրոն աշխատելով Ադրբեջանի հետ։ Վերջինիս թիրախում նույնպես ՌԴ–ն է։

Նիկոլի հակառուսական ու, ըստ այդմ, պրոթուրքական քարոզչությունը հասավ այնտեղ, որ նրա թիմակից, տխրահռչակ Վիգեն Խաչատրյանը ռուսներին մեղադրեց Լաչինի միջանցքը փակելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ հրահրելու համար։ Ըստ թուրքամետ քարոզչության այդ դիվերսանտի՝ Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ–ի զոհերն են։ Քաղաքական ճամբարափոխության ու գունափոխության այդ կենդանի մարմնավորումը ագրեսիվ պրոթուրքական քարոզ է իրականացնում՝ խորհրդարանի ամբիոնն օգտագործելով։

Վիգեն Խաչատրյանից հետ չեն մնում Նիկոլի մյուս թիմակիցներն ու հաճախորդները՝ Գուրգեն Արսենյանը, Ալեն Սիմոնյանը, Մարիա Կարապետյանը, Արսեն Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Հովիկ Աղազարյանը, Արամ Սարգսյանը։ Սրանց բոլորի մոտ կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Ղարաբաղը բեռ է ՀՀ ինքնիշխանության համար և խոչընդոտում է Հայաստանի խաղաղ ապագային, ուստի պետք է ձերբազատվել Ղարաբաղից, ինչը հնարավորություն կտա նաև ձերբազատվել ՌԴ–ից, որին կհաջորդի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քիրվայությունը։

Սրանք խաբում են պողոսներին, թե բա՝ Ղարաբաղը պետք է հանձնել, որ խաղաղ ապրել։ Հայաստանցի–ղարաբաղցի հակադրություն սերմանելու առումով նիկոլենք ամբողջությամբ կատարում են իրենց առաջադրանքը։

Նիկոլական քարոզիչների մեջ անբարոյականների ու թուրքամետների պակաս չկա։ Նրանց մեջ, սակայն, առավել աչքի է ընկնում մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը։ Սա մի կողմից ներկայանում է որպես Վազգենի քաղաքական ժառանգորդ, սակայն մյուս կողմից թքում Վազգենի դավանած արժեքների վրա։

Արամի համար խնդիր չէ, որ Շուշիում պղծվել է իր եղբոր արձանը։ Ինքը ուրախ է դրա համար, քանզի քիրվայական է ու Նիկոլի հաճախորդը։ Արամն անբարոյական է բոլոր առումներով՝ որպես մարդ, որպես քաղաքական գործիչ, որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի, որպես, իբր, աստվածավախ մարդ, որպես Վազգենի ընտանիքի անդամ։ Էս դիշովկային նիկոլական եթերները լիուլի տրամադրելով՝ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը ամեն կերպ պաշտպանում է իր՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը