Քաղաքական

17.12.2022 13:51


Կառավարությանը դիմել միայն ամուսնանալու հարցով, մյուս հարցերով՝ ՌԴ-ին և Ադրբեջանին (տեսանյութ)

Կառավարությանը դիմել միայն ամուսնանալու հարցով, մյուս հարցերով՝ ՌԴ-ին և Ադրբեջանին (տեսանյութ)

Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարց ուղղեց Հայկ Կոնջորյանին՝ ասելով․

«Մեր ընդդիմությունը հայտարարեց, որ գնում է ժամը 16։00-ին Կառավարության դիմաց ցույց անելու, ուզում եմ հարց տամ էլի․ կարող ա՞ ես եմ ինչ-որ բան մոռացել, մեր կառավարությունն է փակե՞լ Լաչինի միջանցքը, իմաստը որն ա՞»։

Հիշեցնենք, որ մյուս ՔՊ-ական Լենա Նազարյանն էլ զարմանում էր, թե ինչու են ՀՀ կառավարությունից պահանջում գերիներին, թող գնան Ադրբձջանից պահանջեն, իրենք չեն գերի վերցնողը:

Մինչդեռ նշենք, որ դեռ 2019 թվականին, երբ Փաշինյանը ավանդական 100 ձեռքբերումներն էր ներկայացնում, դրանց թվում նշեց նաև այն փաստը, որ իրենց իշխանության օրոք ամուսնալուծությունների թիվը նվազել է:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը