Քաղաքական

17.12.2022 08:37

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք չի մտել․ Տոյվո Կլաար

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք չի մտել․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։

«Տարածվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդները դիտարկում Լաչինի միջանցք տանող ճանապարհը։ Այդ պահին նրանք գտնվել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտավորապես 1․2 կիլոմետր հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ իր մանդատին համապատասխան, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և Լաչինի միջանցք չի մտել»,-պարզաբանել է Կլաարը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։