Կարծիք

16.12.2022 16:28


Սյունիքի հանձնման նախապատրաստում

Սյունիքի հանձնման նախապատրաստում

Հայաստանում է ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը։ Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում կողմ է եղել Արցախը Ադրբեջանին հանձնելուն։ Եվ ահա նրա մտքի հերթական փայլատակումը․

«Սովորական ճանապարհից տարբեր լինի, բայց ոչ միջանցք: Անշուշտ, պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն»:

Եվ փոխանակ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ Հայաստանում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին։ Պատահակա՞ն են արդյոք այս խոսքերը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Սա համաձայնեցված է վարչապետ կոչեցյալի հետ, և Ժիրայր Լիպարիտյանը հատուկ հանձնարարությամբ է եկել, նախապատրաստելու մեզ բոլորիս հերթական զիջումներին՝ միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը։

Հարց․

-Ո՞ւր են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամողջականության մասին բարբաջողները, որոնք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքային ամբողջությանը սպառնացող խոսքեր ասողներին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը