Կարծիք

16.12.2022 12:00


Հաղթանակը երևի մեզ չէր սազում

Հաղթանակը երևի մեզ չէր սազում

Հաղթանակը երևի մեզ չէր սազում:

Հոգեբանորեն չկարողացանք համակերպվել հաղթածի կարգավիճակին:

25 տարի հաղթածի կարգավիճակում գտնվելուց ու այդ կարգավիճակին այդպես էլ չհարմարվելուց հետո, ընտրեցինք հաղթանակի հետ կապ չունեցող, հաղթանակը և հաղթողներին ատող մի իշխանություն:

Հետո ծափահարում էինք, երբ անտեղի կալանավորում, վարկաբեկում էին հաղթանակի հեղինակներին: Երբ հանուն հաղթանակի զոհվածներին անվանում էին հանուն ոչնչի զոհվածներ:

Հետո Ստեփանակերտում ու Շուշիում խանդավառությամբ, երգով-պարով, ամենաբարձր պետական մակարդակով և մի քանի տասնյակ հազար երկրպագողներով դիմավորում էինք Արցախի հերոսներին կալանավորածներին ու վարկաբեկածներին:

Այժմ աշխարհով մեկ աղաղակում ենք, որ մեզ հետ վատ են վարվում, բոլորին մեղադրում ենք. մի մասին՝ մեզ նեղացնելու, մյուս մասին՝ անտարբեր լինելու մեջ:

Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը