Հայաստանում Ռումինիայի դեսպան. «Ռումինիան պաշտպանում է այն որոշումը, որը կընդունվի հակամարտող երկրների կողմից»
-Ռումինիայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում բաղկացած է մի քանի գաղափարներից։ Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կարծում ենք, որ վերջինիս հնարավորությունները չեն սպառվել։ Ռումինիան պաշտպանում է և կպաշտպանի այն որոշումը, որը կընդունվի հակամարտող երկրների կողմից, այսինքն որոշումը, որը դրսից չի պարտադրվի հակամարտող կողմերին։ Միայն այդ դեպքում հնարավոր է ապահովել երկարատև խաղաղություն։ Ինչ վերաբերում է հակամարտության լուծման սկզբունքներին, ապա պետք է ասեմ, որ հակամարտությունները շատ տարբեր են լինում, բայց չնայած դրան՝ բոլորն էլ պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա,–այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն։
Դեսպանը նաև հայ ժողովրդին շնորհավորել է անկախության քսանամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություն ու երկրի հետագա զարգացում։

7or.am