Լրահոս

23.09.2011 11:43


Նոր մանրամասներ ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծումից

Նոր մանրամասներ ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծումից

«7օր»–ն արդեն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Կենդանաբանական այգու ճանապարհին ծանր հանցագործություն կատարելու համար կասկածվող անձանց վնասազերծելու լայնածավալ միջոցառում է իրականացվել։

«7օր»–ի տեղեկություններով՝ հանցագործների մեքենան հետապնդման ժամանակ փորձել է կտրուկ շրջադարձ կատարել և շրջվել է։ Հանցագործության մեջ կասկածվող անձանցից մեկը մահացել է, իսկ մնացածներին հաջողվել է դիմել փախուստի։ Նրանցից մեկին, սակայն, հաջողվել է հայտնաբերել, իսկ մեկն էլ Մյասնիկյան պողոտայի բլրից վայր է ընկել և մահացել։ Մահացածը առանձնապես ծանր հոդվածով մի շարք հանցագործությունների համար նախկինում դատապարտված է եղել և ազատ է արձակվել 2010 թվականին։

Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը հնարավոր է համարել, որ մինչև երեկո լինեն նոր ձերբակալություններ: Տեղեկություններ կան նաև, որ վթարի ենթարկված «Մերսեդես» մակնիշի 60 OO 086 պետհամարանիշի մեքենայի մեջ զենք–զինամթերք է հայտնաբերվել։

Կասկածներ կան, որ հանցավոր խումբը կապված է Հայաստանի մի շարք պաշտոնատար անձանց բնակարանների վրա կատարված ավազակային հարձակումների հետ:

Խոսակցություններ կան, որ հանցավոր խմբի կազմում է նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին։

Մյասնիկյանի պողոտայում երթևեկությունը կաթվածահար է եղել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը