Կարծիք

15.12.2022 12:42


Գահավիժող երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը ունի հիմքեր

Գահավիժող երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը ունի հիմքեր

Գահավիժող երկրի ճակատագրի նկատմամբ անտարբերությունը ունի հիմքեր: Մեզ ամեն օր կերակրում են տեխնոլոգիայով, որի անունն է «անտարբերություն»: Անտարբերություն տեղի ունեցող արհավիրքի նկատմամբ: Դրա վրա ծախսվում են ահռելի նյութական ռեսուրսներ: Եթե դուք չեք հավատում և վստահում ոչ իշխանությանը և ոչ էլ նրան ընդդիմացողներին, դուք դառնում եք անտարբեր քաղաքական գործընթացների նկատմամբ: Ձեզ կերակրում են «քաղաքական խաղեր» կոչվող թեզով, «սաղ իրար հետ են» թեզերով: Դա բերում է նրան, որ ձևավորվում է բևեռային մտածողության մի ֆորմուլա, որտեղ այլևս ո՛չ ընդունելի և վտահելի են անցյալը, ո՛չ ներկան և ոչ էլ հնարավոր ապագան: Շատերը սկսում են օտարել իրենցից քաղաքական գործընթացի մեջ իրենց պատասխանատվությունը և դերակատարությունը:

«Այ մարդ ինչ գործ ունենք շառից փորձանքից հեռու», «սաղ խաղերա», «սաղ էլ նույնն են» ֆորմուլան սկսում է աշխատել միայն ու միայն իշխանության օգտին, որին չեք հավատում, սակայն լուռ ու համր, բայց այլևս մերժում եք և դեմ եք: «Նախկին», «նախկիններ» ֆորմուլան էլ օգտագործելով սկսում են չեզոքացնել քաղաքական պրոտեստի էներգիան: Դուք դրա արդյունքում դառնում եք անտարբեր և սկսում եք վանել ձեզանից վտանգը, ադեկվատ և սթափ գնահատելու ունակությունը՝ վախենալով հայտնվել որևէ ճամբարում:

Ճշմարտությունը մեկն է: Մեր երկիրն ունի քաղաքականապես պարալիզացված ղեկավար, ով փորձում է պարտվածի սինդրոմը կրել ոչ թե միայնակ, այլ այն բարդել բոլորիս վրա՝ զրկելով այդ սինդրոմից ազատվելու թեկուզ և փոքր շանսից:

Ես պարտվածի սինդրոմով քաղաքական պարալիտիկներին մի ողջ երկրի և ժողովրդի գերեզմանափոր դառնալու հետ երբևէ չեմ համակերպվելու, ոչ էլ անտարբերությամբ հնարավորություն տալու:

P.S. Կա՛մ կպահեք Հայաստանը, կա՛մ անտարբերությունը կպահի այս շարունակական արհավիրքի անխափան ընթացքը: Ի՞նչպես խափանել ընթացքը, սկսեք ձեր անձնական պատասխանատվությունը ձեզանից չօտարելուց:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը