Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով 18 մարդ է զոհվել
«Սինհաու» լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում կառավարական և հականախագահական ցեղային խմբավորումների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով ամենաքիչը 18 մարդ է զոհվել, ևս մի քանի տասնյակը վիրավորվել են։
Ականատեսները պատմել են, որ հինգշաբթի Սանայի Հասաբ թաղամասում բախումներ են գրանցվել կառավարական ցեղային ուժերի (որը գլխավորում էր Բեն Ազիզը) և Սադիկ ալ–Ահմարի գլխավորությամբ՝ ընդդիմության զինված խմբավորումների միջև, ինչի հետևանքով մեծ թվով զոհեր են գրանցվել, այդ թվում՝ խաղաղ բնակչությունից։
Մասնավորապես, Եմենի ներքին գործերի նախարարության պաշտոնյան հաղորդել է, որ բախումները կառավարական զորքերից խլել են 5 մարդու կյանք, ևս 14–ը վիրավորվել է։
Սեպտեմբերի 18–ից Եմենի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և նախագահի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև։ Ինչպես հաղորդում է «Gazeta.ru»–ն, ներկա պահին զոհվել է ամենաքիչը 100 մարդ, ավելի քան 1000–ը վիրավորվել է։