Քաղաքական

14.12.2022 15:18

ՔՊ-ն Հայաստանի և Արցախի շահերի դեմ հայտարարության նախագիծ է ներկայացրել․ ինչու է մերժվել ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

ՔՊ-ն Հայաստանի և Արցախի շահերի դեմ հայտարարության նախագիծ է ներկայացրել․ ինչու է մերժվել ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

Ո՞րն է մեր և նիկոլենց արմատական տարբերությունը

«Քաղաքացիական պայմանագիրը» բոյկոտեց մեր նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված ներկայացրեց հայտարարության տեքստի իր տարբերակը։ ՔՊ–ական հայտարարությունը մեզ համար անընդունելի էր, և մենք չմասնակցեցինք քննարկմանը։

Մեր և «Քաղաքացիական պայմանագրի» հայտարարության տեքստերում գաղափարափիլիսոփայական էական տարբերությունն այն է, որ նիկոլենք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, իսկ մենք՝ ոչ։ Մնացածը դետալներ են։

Ղարաբաղն Ադրբեջանի մաս համարելն է պատճառը, որ ՔՊ–ն դեմ է արտահայտվում մեր առաջարկներին, մասնավորապես այն կետին, ըստ որի՝ Հայաստանն ունի հանձնառություն Արցախի Հանրապետության անվտանգության և իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի իրացման ապահովման հարցերում (ՔՊ–ն մերժում է այս մոտեցումը և խրտնում «հանրապետություն» բառից)։

ՔՊ–ի հայտարարության բուն ասելիքն այն էր, որ իրենք Արցախի մասով անելիք չունեն և թող ռուսները մտածեն ապաշրջափակման, անվտանգության ու նմանատիպ այլ բաների մասին։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։