Ընդդիմությունը արտահերթ նիստ է հրավիրում. նախագծի հետ կապված ՔՊ-ն առարկություն ունի
Գործող կարգավորումների համաձայն ԱԺ արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե կա նախագիծ և դրա վերաբերյալ կա առնվազն 1/4 պատգամավորների պահանջ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Հիշում եք՝ նախկինում ՔՊ-ն ասում էր՝ նախագիծը նախապես մեզ էլ տրվի, մենք էլ դիտարկենք: Մենք նախագիծը ուղարկել ենք իրենց: Այն վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու, սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու, արցախահայությանը ցեղասպանական քաղաքականությամբ հայրենազկրմամբ ադրբեջանական վարքագիծը դատապարտելու, ինչպես նաև միջազգային հանրությանը կոչ ուղղելու ու նաև ռուս խաղաղապահ զորակազմին զորակցություն հայտնելու և նրանցից ավելի կոշտ արձագանք ակնկալելու մոտեցումներով: Առաջարկել էինք, որ այսօր 13.00-ին տեղի ունենա արտահերթ նիստը»,-ասաց Մինասյանը:
Նա նկատեց, որ ըստ կարգավորումների այն դեպքում, երբ 5 օրից շուտ ես պահանջում արտահերթ նիստ, ապա ԱԺ խորհուրդը պետք է որոշում կայացնի. «Մենք արդեն փոխանցել ենք միջնորդությունը, կարևորելով հրատապությունը: Մեզ փոխանցված տեղեկատվությունը հետևյալն է. այսօր ամենայն հավանականությամբ, ժամը 13-ին կգումարվի խորհրդի նիստ և մեկ ժամ հետո նաև արտահերթ նիստը: Այս պահին դեռևս հստակություն չկա՝ իրենք ինչպիսի դիրքորոշում ունեն:
Երեկ մեր կողմից իրենց փոխանցված նախագիծը դիտարկվել է, և ներկայացվել է առաջարկություն, մասնավորապես այն դրույթի կապակցությամբ, որ մեր հայտարարության նախագծում հստկ ամրագրվում է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և որ արցախահայության գոյության երաշխիքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Իրենք առարկություն ունեն այս պարբերության վերաբերյալ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ news.am