Լրահոս

23.09.2011 10:35


BBC. «Ադրբեջանը կաշառել է Բոքսի միջազգային կազմակերպությանը՝ 2012թ. օլիմպիական խաղերում հաղթանակի երաշխիքներ ստանալու համար»

BBC. «Ադրբեջանը կաշառել է Բոքսի միջազգային կազմակերպությանը՝ 2012թ. օլիմպիական խաղերում հաղթանակի երաշխիքներ ստանալու  համար»

Ինչպես հայտնում է «BBC» բրիտանական լրատվական կենտրոնը, հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Նյուզնայթ» հաղորդումը հայտնաբերել է «World Series Boxing» (WSB) բոքսի համաշխարհային կազմակերպությանը Ադրբեջանից փոխանցված միլիոնների մասին վկայություններ։

Աղբյուրի  համաձայն՝ «WSB»–ի ղեկավարը պնդել է, թե գումարը ստացվել է այն բանի համար, որ երաշխիքներ տրվի, թե 2012թ. Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում ադրբեջանական բռնցքամարտիկները 2 ոսկե մեդալ կստանան։

Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA), որը կազմակերպում է օլիմպիական մարտերը, խոստովանում է, որ Ադրբեջանի քաղաքացին մրցումներից մեկի հիմնադրամին 9 մլն դոլար է փոխանցել։ Սակայն «AIBA»–ն հերքում է պայմանավորված մեդալներն ստանալու գործարքի գոյությունը։

Նման կարծիք «Նյուզնայթ»–ին հայտնել է նաև «AIBA»–ի նախագահ Չինգ–Կուո Վուն, ով նշել է, թե «WSB»–ն լիովին թափանցիկ է աշխատում։

Միևնույն ժամանակ Չինգ–Կուո Վուն նշել է, թե իր կազմակերպությունում կոռուպցիայի  նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք կա, և ինքը  պատարաստ է մեղադրանքների հետ  կապված հետաքննություն սկսել։

Բռնցքամարտի  կազմակերպության աղբյուրները «Նյուզնայթ»–ին դիմել են «WSB»–ի գործադիր տնօրեն Իվան Խոդաբախշի հասցեին մեղադրանքներով։

«BBC»–ն գրում է, որ  «WSB»–ն ԱՄՆ–ում ֆինանսական դժվարություններ ուներ, և նրան միջոցներ էին հարկավոր։

Աղբյուրների համաձայն՝ Խոդաբախշն ասել է, թե գաղտնի գործարք է կնքվել Ադրբեջանից ֆինանսական աջակցություն ստանալու  համար, ինչի դիմաց երաշխիքներ են տրվել, որ օլիմպիադայի բռնցքամարտի մրցույթի  ժամանակ ադրբեջանցի բռնցքամարտիկները  երկու  ոսկե մեդալ  կստանան։

Աղբյուրներից մեկը «Նյուզնայթ»–ին ասել է.

–Իվանը մեզնից մի քանիսի  մոտ գոռոզացել է, թե «WSB»–ն կանխիկի համար այլևս չի անհանգստանա, քանի որ հենց ադրբեջանցիները մեդալներ ստանան, «WSB»–ն կանխիկ կստանա։

Մյուս աղբյուրի խոսքերով՝ Խոդաբախշը մտել է սենյակ և ասել. «Մեզ մոտ  ամեն ինչ կարգին է՝ ադրբեջանցիներն են եկել, մենք դրա համար  նրանց պետք է մեդալներ տանք»։

–Նա խոսում էր Լոնդոնում ոսկե մեդալների դիմաց գաղտնի պայմանավորվածությամբ միլիոնավոր դոլարների ստացման մասին։

–Մեդալներն այսպես վաճառվում են՝ դա ապշեցուցիչ է,–հավելել է աղբյուրը։

Խոդաբախշը, սակայն, պնդել է, թե Ադրբեջանի հետ  ոչ մի գաղտնի պայմանավորվածություն  չկա։

–Ես հերքում եմ, որ Ադրբեջանին երկու ոսկե մեդալ եմ խոստացել կամ որ գտեմ, թե որևէ մեկը նման բան է խոստացել,–հավելել է նա։

Ավելի վաղ «AIBA»–ն պնդում էր, թե գումարները, որոնք «WSB»–ն ստացել է Ամերիկայում, ստացվել  են շվեյցարական մասնավոր ընկերությունից, սակայն «Նյուզնայթ»–ի ունեցած փաստաթղթերը վկայում են այն մասին, որ 10 մլն դոլարի  ներդրումների վերաբերյալ  խոսակցությունը եղել է Խոդաբախշի, Չինգ–Կուոի և Ադրբեջանի արտակարգ իրավիճակաների  նախարար Քամալեդինո Հեյդարովայի միջև։

Խոդաբախշի կողմից Ադրբեջանի նախարարին ուղղված էլեկտրոնային նամակում  գրված է հետևյալը. «Խնդրում եմ որքան հնարավոր է արագ «WSB Americ»–ի հաշվին փոխանցեք ներդրումային գումարները»։

«Նյուզնայթ»–ը սեպտեմբերի սկզբին Իվան Խոդաբախշից «WSB» գրասենյակում հարցազրույց էր վերցրել և հարցրել այդ գումարների աղբյուրի  մասին։

–«WSB America»–ի համար  գումարները ստացվել են Շվեյցարիայում գտնվող  ընկերությունից,–ասել էր նա։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի առաջնությունը այս տարի տեղի է ունենում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Բաքու մեկնեց նաև Հայաստանի հավաքականը։

Այս խորագրի վերջին նյութերը