Եվրամիության Խորհուրդն այսօր արգելք է սահմանելու Սիրիայի նավթային բնագավառում ներդրումների և դեպի այդ երկիր կանխիկ գումարների մուտքի վրա։ Նման միջոցների կիրառման պայմանավորվածություն է ձեռք բերվել Բրյուսելում ԵՄ 27 երկրների դեսպանների հանդիպման ժամանակ։
«Սիրիայի նկատմամբ փաթեթային որոշումը նաև ներառում է ևս երկու պաշտոնյաների և մի շարք ընկերությունների՝ սև ցուցակի մեջ ընդգրկվելը, որոնց գործունեությունը ԵՄ տարածքում արգելված է և որոնց բանկային ակտիվները սառեցվելու են»,–հաղորդել է «ՌԻԱ նովոստի»–ն։
Դեռևս ոչ հաստատված տեղեկութունների համաձայն՝ ԵՄ սև ցուցակի մեջ ընդգրկված ընկերություններից մեկը բջջային կապի ազգային օպերատոր «Սիրիաթել»–ն է։
Ինչ վերաբերում է Սիրիայի նավթային բնագավառում եվրոպական ներդրումներին, ապա խոսքը միայն նոր պայմանագրերի կնքման արգելքի մասին է, իսկ արդեն գոյություն ունեցող համաձայնությունների կատարումը շարունակվելու է։
ԵՄ–ը Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունելու